Լիտվացի բժիշկների առաքելությունը Հայաստանում կտևի 14 օր
![]() 355 Ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ., 19:50 Հունիսի 19-ին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում Լիտվայից Հայաստան է ժամանել լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը, որի աշխատանքները տևելու են 14 օր: Նույն ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ և սարքավորումներ։ Բժշկական անձնակազմին ու «Team Europe» ծրագրի շրջանակներում Լիտվային կողմից տրամադրված բուժսարքավորումները և բժշկական պարագաներն օդանավակայանում դիմավորեցին ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը: Այս առաքելության իրականացմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի Թագավորությունը և Եվրամիությունը։ Ավելի վաղ Լիտվան Հայաստանին աջակցություն էր տրամադրել բժշկական պարագաների տեսքով՝ Արևելյան գործընկերության չորս երկրներին հատկացված օժանդակության շրջանակներում: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
