Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել
![]() 369 Ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ., 21:45 ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել. «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործ չկա: Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներում Ցոլակ Խաչատրյանի գործի վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությանը, հաշվի առնելով նշված գործի վերաբերյալ անհարկի շահարկումները՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործ չկա: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացի Ցոլակ Խաչատրյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներին, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում 15.06.2020թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) 1-ին մասով, Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, ինչպես նաև՝ ընթերցողին մոլորեցնելու նպատակ հետապնդող հրապարակումներից»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
