«Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ասելիքս հասցեագրված»․ Արման Մելիքյան
![]() 652 Կիրակի, 21 հունիսի, 2020 թ., 01:20 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հասկանալի է անձնապես վարչապետի մտահոգությունը Հայաստանում մոլեգնող կորոնավիրուսի համաճարակի և դրա պատճառած սահմռկեցուցիչ կորուստների կապակցությամբ: Վարչապետն անձամբ քաղաքական պատասխանատվություն է կրում իր կառավարության գործունեության արդյունավետության համար և այդ տեսանկյունից առողջապահության ոլորտն ու դրա ղեկավարներն, այն էլ այսպիսի իրավիճակում, վարչապետի ակընդետ ուշադրության ներքո պետք է գործեն: Վարչապետը, պատկերավոր ասած, նաև պետության գլխավոր մենեջերն է, որը վերահսկում և տնօրինում է պետության ձեռքի տակ եղած մարդկային, ֆինանսական և նյութատեխնիկական ռեսուրսը: Հայտնի է, որ օրական միջինը կես հազար նոր վարակակիրներ են ի հայտ գալիս, իսկ մեկ-երկու տասնյակ հիվանդ՝ մահանում է: Հայաստանում կա հայրենական արտադրության «Արմենիկում» դեղամիջոցը: Պետությունը, հանձինս վարչապետի, այդ դեղամիջոցի համասեփականատերն է: Կա նաև «Արմենիկում» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, որ պատվիրել է կլինիկական հետազոտությունների ոլորտում մասնագիտացած և բարձր միջազգային վարկ ունեցող FMD K&L կազմակերպությանը Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող մեկ-երկու բժշկական կենտրոնում կլինիկական փորձարկումների միջոցով պաշտոնապես ստուգել այդ դեղամիջոցի արդյունավետությունը նշված վարակի դեմ պայքարում: Ընդ որում, պետության կողմից այդ հետազոտությունը կատարելու համար որևէ ֆինանսական ներդրում չի պահանջվում: Դեղամիջոցը կիրառելի է, ի թիվս այլոց, նաև հակառեթրովիրուսային վարակների բուժման համար: Այն գործնականում զուրկ է հիվանդների ինքնազգացողության վրա կողմնակի բացասական ներազդեցությունից: Արդեն երկու ամիս է, որ «Արմենիկում» ՓԲԸ-ի ներկայացուցիչները, ունենալով կլինիկական փորձարկումներով զբաղվող միջազգային մասնագիտացված բարձրակարգ ընկերության հետ այս հարցում անվճար համագործակցելու պայմանավորվածություն և անվճար տրամադրելով դեղամիջոցի կլինիկական փորձարկումների համար անհրաժեշտ քանակությունը, չի կարողանում գործը տեղից շարժել այն պատճառով, որ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անձամբ է խոչընդոտում դրան: Ըստ կարգի FMD K&L ընկերությունը պետք է նախ պայմանագիր ունենա կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող հիվանդանոցի հետ և միայն դրանից հետո կարող է պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ ՀՀ Առողջապահության նախարարությանը կլինիկական փորձարկումներ անցկացնելու վերաբերյալ պաշտոնական հայտ ներկայացնելու համար: Նախարար Թորոսյանն իր տեղակալների միջոցով արդեն որերորդ անգամ այս կամ այն բուժհաստատությունն է մատնանշում որպես կլինիկական փորձարկումների համար ընտրված բազա, այնուհետև բանավոր արգելում այդ բուժհաստատության ղեկավարին պայմանագիր ստորագրել: Հaսկանալի չէ այս պահվածքը: Մեծ հաշվով, այս համատեքստում, Արսեն Թորոսյանի պահվածքը կարելի է դիտարկել որպես վնասարարություն, սաբոտաժ: Այս սաբոտաժին անհրաժեշտ է վերջ տալ և դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարտականությունն է ստեղծված պայմաններում: Ի վերջո, եթե կլինիկական փորձարկումների ընթացքում դեղամիջոցի արդյունավետությունը չհաստատվի, ապա պետությունը դրանից որևէ բան չի կորցնի: Արդեն ասացի, որ կլինիկական փորձարկումների անցկացումը պետության կողմից ծախսեր չի նախատեսում: Դրանց արդյունքները տեսանելի կլինեն ընդամենը 18-20 օրվա ընթացքում և հաջող ընթացքի դեպքում մարդկանց և պետության, իշխանության համար հնարավոր նյութական, բարոյական և քաղաքական օգուտները կարող են շատ նշանակալի լինել»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23601:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
33600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
444Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1037Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
467Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1260Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1192Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1014Երեկ, 14:24
