«Արդեն անհնար է». Աննա Կոստանյան
![]() 483 Շաբաթ, 20 հունիսի, 2020 թ., 18:30 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն անհնար է Հարգելի պարետատանը առաջարկում եմ էս ֆարսը հրատապ կարգով դադարեցնել և կայացնել որոշումներ բացառապես լոգիկայի սահմաններում։ Եթե ես փողոցում այս շոգին քայլում եմ մենակ ու բոլորից դիստանցավորված, ինչո՞ւ պետք է պարտադիր կրեմ դիմակ։ Եթե դուք տրամաբանորեն ինձ բացատրեք սրա անհրաժեշտությունը, ես ներողություն կխնդրեմ։ Դիմակ կրելը պարտադրեք բացառապես փակ տարածքներում, որտեղ հեռավորություն պահելու խնդիր կա, երբ ինչ-որ ծառայություն է մատուցվում, երբ մի անձը ստիպված, պարտադրված կամ աշխատանքի բերումով պետք է մյուս անձի հետ կապված որևիցե գործունեություն իրականացնի։ Այլապես պետք է տուգանեք բոլոր բժշկական հաստատությունների հիվանդներին, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են , օրինակ, վիրահատական սեղանին, ատամնաբույժի աթոռին և այլն։ Ի՞նչ իմաստ կա պարտադիր դիմակ կրելու պահանջ դնել, այն դեպքում, երբ բացօթյա և փակ սրճարաններում, ռեստորաններում և այդ կատեգորիայի այլ օբյեկտներում մեկ սեղանի շուրջ նստող, ընտանիքի անդամ չհանդիսացող անձինք գաստրոնոմիական գործողություններ իրականացնելիս միևնույն է չեն կարող կրել դիմակ։ Թե կորոնավիրուսն էս դեպքում հարցնում է կամ նայում, թե ով է հաց ուտում, ատամ սարքում, վիրահատվում (խոսքս հրատապ վիրահատական միջամտությունների մասին է), ասում է՝ սպասի սրան չկպնեմ։ Կամ ինչ է Նշանակում փողոցում դիմակ կրող մարդուն մոտենալ ու անձը հաստատող փաստաթուղթ պահանջել։ Իմաստը.... Դիմակը պարտադիր կարող է լինել (եթե իհարկե կանխարգելում է, չեմ կարող ոչ հաստատել, ոչ ժխտել) բացառապես փակ տարածքներում՝ տաքսի, տրանսպորտ, այլ հաստատություններ, բայց ոչ բաց տարածքում ու միայնակ քայլելիս։ Սա աբսուրդի ժանրից է»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
