Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Սթափվի՛ր, Սուրեն»․ Լյովա Եղիազարյան

«Սթափվի՛ր, Սուրեն»․ Լյովա Եղիազարյան
499
Շաբաթ, 20 հունիսի, 2020 թ., 19:25

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ առաջ գրեցիր, որ դուրս ես գալիս
քաղաքականությունից (նույնը հայտարարել էր նոր ստեղծված կուսակցությանդ հովանավորը 2015-ին), որովհետև հավատում ես Վազգեն Սարգսյանին ու էդ տեսակը, քաղաքական դաշտում փնտրել ու չես գտել:
Վերադարձար: Արդյո՞ք Վազգենի նման քաղաքական գործիչ ես գտել: Միայն չասես հանձին Ծառուկյանի՝ այո: Ծիծաղելի կլինի ու շատ ծիծաղելի:
Հիմա էլ է ծիծաղելի, երբ եվրոպական արժեքներ (համենայդեպս այդպես էիր հայտարարում) դավանող, ռուսական կայսերապետությունը մերժող, ռևանշիստների ժամանակ քաղաքական դրդապատճառներով դատապարտված, քրեաօլիգարխիկ համակարգի զոհն այսօր միանում է «ղազագիր» գրողներին, ռուսական հինգերորդ շարասյանը:
Նպատակդ քաղաքական չէ:
Սթափվի՛ր, Սուրեն»: