«2016թ. Արցախը ոչ միայն ՀՕՊ խնդիրներ ուներ, այլև դիրքերի մեծ մասն ապահովված չէին տեսադիտարկման սարքերով». Հայկ Խանումյան
![]() 464 Կիրակի, 21 հունիսի, 2020 թ., 14:40 Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016թ. Արցախը ոչ միայն ՀՕՊ խնդիրներ ուներ, այլև դիրքերի մեծ մասն ապահովված չէին տեսադիտարկման սարքերով: Այս հարցը բազմիցս բարձրացվել էր 2016-ից էլ առաջ, այդ թվում ԱԺ հանձնաժողովի փակ քննարկումների ժամանակ: Բոլոր դիրքերը տեսախցիկներով զինելու առաջարկներին պատասխանում էին, թե գումար չկա, թանկ հաճույք է: Բայց 2016թ. ապրիլից ամիսներ անց պետական մասնակցությամբ հիմնադրամից Սերժ Սարգսյանի փեսայի չաշխատող հանքը գնելու համար մոտ երեք միլիարդ դրամ է հատկացվում: Այդ ժամանակ Արցախի վարչապետն ու հիմնադրամի խորհրդի նախագահն Արայիկ Հարությունյանն էր: Հ. Գ. Սա մի փոքր հիշեցում էր տարբեր անբարոյականների մասին»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
