Հայտնաբերվել են առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդներ
![]() 446 Կիրակի, 21 հունիսի, 2020 թ., 18:00 ՀՀ պարետի թիվ 110 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով հունիսի 21-ին՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում: Գործառույթներ են իրականացվել կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ: Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում լուրջ խրավախախտման դեպքեր չեն արձանագրվել, սակայն հայտնաբերվել են որոշ թերություններ: Մասնավորապես՝ Տեսչական մարմնի աշխատակիցների դիտարկման ընթացքում հայտնաբերվել է տրանսպորտային միջոցներ, որտեղ առկա ախտահանիչ հեղուկը պատշաճ որակի չի եղել: Տեղում վարորդներին տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ թերությունն անհապաղ շտկելու համար: Երթուղին շահագործող ընկերության կողմից թույլ տված թերությունը շտկվել է, և տվյալ երթուղու բոլոր տրանսպորտային միջոցները համալրվել են բարձր որակի ախտահանիչ հեղուկով: Հիմնական իրավախախտման դեպքերը գրանցվել են մարդատար տաքսի ավտոմոբիլների դեպքում: Հայտնաբերվել են առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդներ: Արդյունքում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ: Ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգընթաց, Տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերված այլ թերությունների վերաբերյալ տեղում իրականացնում են խորհրդատվության, իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ հակահամաճարակային կանոններին խստագույնս հետևելու և COVID 19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով։ Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտում ՀՀ Պարետոի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնների պահպանման նկատմամաբ վերահսկողությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
