«Գործարքի տարրեր կան». Մարուքյանը՝ «Իմ քայլի»՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին
![]() 270 Երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ., 10:55 Ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ չի բացառվում, որ ԼՀԿ-ն այսօրվա արտահերթ նիստին չմասնակցի: Մարուքյանը հայտնեց, որ նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումները նույնն են, ինչ՝ նախատեսվող հանրաքվեի ժամանակ, որը տեղի չունեցավ COVID-19-ի պատճառով: «Խմբակցությունում դոմինանտ կարծիքն այն է, որ անիմաստ է ընդհանրապես այդ նիստին գնալ»,- ասաց Մարուքյանը: Նույն խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտնեց. «Էն տեքստը, որը այսօր պիտի քննարկվի, մենք նոր ենք ծանոթանում և ծանոթացել ենք ոչ թե պաշտոնական կայքէջից, այլ՝ լրատվամիջոցների հրապարակումներից: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մայր օրենքում կատարվող փոփոխություններին անգամ պատգամավորները չեն կարողանում ժամանակին ծանոթանալ: Այսինքն՝ էս հրատապությունը կրկին փաստում է ոչ այնքան ազնիվ վարքագծի մասին»: Հիշեցնենք՝ «Իմ քայլի» նախագծի ընդունման դեպքում 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, իսկ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կդառնա ՍԴ շարքային անդամ։ Տարոն Սիմոնյանի խոսքով՝ այդ փոփոխություններն իրավական առումով խնդրահարույց են: «Դրա մեջ որոշակի գործարքի տարրեր կան: Հանրաքվեով նա ընդհանրապես պետք է դուրս գար, հիմա զիջում կա: Ես չգիտեմ՝ այդ զիջումն ինչի հաշվին է արվում, ինչի պետք ա Հրայր Թովմասյանը շարունակի մնալ: Ամեն դեպքում, ես մտածում եմ, որ այդտեղ խորանալու խնդիր էլ չունենք, անիմաստ ա ուղղակի»,- ասաց Մարուքյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
