«Գագիկ Ծառուկյանն աջակցություն ունի՞ Ռուսաստանից». ԲՀԿ-ականները խուսափեցին պատասխանից
![]() 306 Երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ., 12:40 «Հնարավո՞ր է, որ այս պարագայում էլ կրկնվի 2015 թվականի սցենարը»,- դիմելով ԲՀԿ-ական պատգամավորներին՝ հարցրին լրագրողները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց. «Որևէ դեպքում մենք համեմատականներ չենք ուզում անցկացնել նախկինի և ներկայի միջև: 2015 թվականին կար իրավիճակ, երբ ընդամենը մեկ գիշերվա մեջ մեր շուրջ 700 համակիրներ ձերբակալվեցին.. Կար, իսկապես, պայթյունավտանգ իրավիճակ, և Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ փակում է քաղաքականության էջը: Այսօր մենք ունենք Գագիկ Ծառուկյանի և մեր քաղաքական թիմի 100 տոկոսանոց հաստատակամությունը՝ երկրում փոփոխություններ իրականացնելու: Դուր գա դա ոմանց, թե չգա, միևնույն է, մենք շարունակելու ենք առաջնորդվել մեր նախանշած օրակարգով»: Հարցին, թե Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության հետ համագործակցություն կա՞, և արդյոք Գագիկ Ծառուկյանն աջակցություն ունի ՌԴ-ից, Տոնոյանն այսպես պատասխանեց․ «Խորհրդարանական ընդդիմությանը վերապահված օրենքով սահմանված բոլոր գործիքակազմերն օգտագործվելու են: Մենք ունենք կոնկրետ գործընկերներ, այդ ամենը հասանելի է, որ մենք թե՛ «Հայրենիք» կուսակցության, թե՛ ՀՅԴ-ի հետ ունենք քննարկման եզրեր՝ մեկ միասնական օրակարգ ձևավորելու վերաբերյալ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
