«Կանխատեսումներ՝ առաջիկա 5 տարվա հնարավորությունների և մարտահրավերի մասին»․ Հայկ Խանումյան
![]() 394 Երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ., 05:30 Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջիկա 5 տարիներին Արցախի տնտեսությունը կաճի միջինը 10 տոկոսով: Մոտ ապագայում, պայմանավորված՝ շինարարության ակտիվացման հետ, կբարձրանա պղնձի գինը, որը կարևոր նշանակություն ունի Արցախի ՀՆԱ-ի համար: Տնտեսական աճի համար կարևոր նշանակություն կունենան ՀՀ բյուջեից Արցախի ենթակառուցվածքներում կատարվող ներդրումները: Հույս ունեմ, որ տարեկան միջինը 100 կմ ճանապարհ կկառուցվի կամ կհիմնանորոգվի: Բանակում սննդի համակարգի փոփոխությունը հնարավորություն է տալիս բազմաթիվ տնտեսվարողների մասնակցել զինվորներին կերակրելու գործընթացին, հետևաբար, կակտիվանա գյուղմթերքի արտադրության ու վերամշակման ոլորտը: ՀՀ ֆինանսավորման շնորհիվ տարբեր սոցիալական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև բանակային նոր ենթակառուցվածքների ստեղծումը զգալիորեն ակտիվացնելու է շինարարության ոլորտը: Հիփոթեքային շուկայի զարգացումը և բնակարանաշինությանը տրվող պետական օգնությունը նույնպես նպաստելու են դրան: Գլխավոր մարտահրավերը մնում է տնտեսության օլիգարխիկ կառուցվածքը՝ օլիգարխ նախագահի գլխավորությամբ: Առաջիկա տարիներին նրա գլխավոր գործը կլինի սեփական շրջապատի շահերի սպասարկումը, մասնավորապես պետական հիմնադրամների միջոցով էժան վարկերի և փոխառությունների տրամադրումն «արտոնյալներին», տնտեսության տարբեր ճյուղերի վրա հսկողության ուժեղացումը: Մարտահրավերների թվին է դասվում նաև պետական համակարգի էլ ավելի ուռճացումը, որի նպատակը կլիենտալիստական համակարգի ուժեղացումն է և քաղաքական առևտրի մասնակիցներին բավարարելը: Գլխավոր մարտահրավերներից է կրթության ցածր մակարդակը: Այս ոլորտում Արայիկ Հարությունյանի կառավարության քայլերը տեղավորվում են պոպուլիստական ծիրի մեջ: Քաղաքական համակարգի, քաղաքացիական հասարակության, վերաբնակեցման խնդիրների մասին բազմիցս խոսել եմ և լավ սպասումներ չունեմ այս առումով: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
