«Առկա է շահերի բախում». Բադասյանը՝ Սահմանադրության փոփոխության հարցում ՍԴ-ին դիմելու մասին
![]() 474 Երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ., 14:20 «Իրենց շատ լավ մասնագետ համարող որոշ անձինք շահարկումներ են անում: Մասնավորապես, ասում են՝ Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերից մեկը եղել է ՍԴ դիմել-չդիմելու պարտադիրության մասով: Խնդրում եմ հայտնեք, որ դա չի համապատասխանում իրականությանը»,- դիմելով Արդարադատության նախարարին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: «Հանձնաժողովի կարծիքում առանձին գլուխ կա, որ նվիրված է իշխանության կողմից առաջադրված հարցերի բովանդակությանը: Այդ գլխում կնկատենք, որ որևէ հարց՝ կապված ՍԴ-ին դիմել-չդիմելու հետ, Վենետիկի հանձնաժողովին չի առաջադրվել»,- պատասխանեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա հայտնեց, որ ՍԴ դիմել-չդիմելու հարցը քննարկելիս երկու արժեքի միջև պետք է ընտրություն կատարել. «Մի կողմից ակնհայտ է, որ առկա է շահերի բախման իրավիճակ: Մյուսը արդարադատություն իրականացնելու շահն է: Այստեղ պետք է հաշվի առնենք մի բան, որ ՍԴ-ն սահմանադրական փոփոխությունների մասով ունի նախնական վերահսկողության գործիք, որը մինչև «Իմ քայլի» կողմից նախաձեռնված վերջին օրենսդրական փոփոխությունները, ընդհանրապես սահմանափակված չէր: Ես կարծում եմ, որ գործ ունենք շահերի բախման ուղիղ իրավիճակի հետ և պետք է փորձենք լուծել այդ հակասությունները»,- ասաց նախարարը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
