ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ ՍԴ ճգնաժամի վերաբերյալ

Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի հանձնաժողովի առաջնորդությամբ: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի կողմից հնչեցված (Marija Pejčinović Burić) հայտարարության մեջ:
«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավորություն է տալիս լուծել այն խնդիրները, որոնք եղել են Հայաստանի Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև՝ սահմանադրական ճգնաժամի կիզակետում»,- նշել է Բուրիչը։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ընդունվել է հունիսի 19-ին, սակայն հրապարակվել է այսօր։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովը պարզաբանել է Սահմանադրական դատարանի՝ վերանայման ենթակա քննարկումների շրջանակը՝ Սահմանադրական փոփոխությունների գործընթացում, և ընդունել է Ազգային ժողովի՝ հանրաքվեի մասին իր իսկ որոշումը չեղարկելու իրավունքը: Ավելին՝ հանձնաժողովն ընդունել է, որ 2015 թվականին Սահմանադրության դրույթների լիարժեք կատարումն օրինական է: Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է ներդնել անցումային նոր շրջան, որի տևողությունը պետք է որոշեն Հայաստանի իշխանությունները: Հանձնաժողովն ափսոսանք է հայտնել, որ փոփոխությունները, որոնք չեն նախատեսում անցումային նման շրջան, Ազգային ժողովում քննարկման են դրվել հանձնաժողովի կողմից կարծիքի ընդունման օրը: «Ես կոչ եմ անում իշխանություններին առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու համար՝ 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթները սահուն կերպով իրականացնելու միջոցով և Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան»,- եզրափակել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

«Պերուում կանխել են ավելի քան 3 հազար տարանտուլայի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանման փորձը». #AFP
5017:25
«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան
6516:54
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել
15416:49
«Ստացել եմ նամակ, որն իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել»․ Անահիտ Բախշյան
9715:18
«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
9013:42
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
10512:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10512:06
«3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը». Արթուր Խաչատրյան
11011:36