Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Երբևէ նայե՞լ եք Ադրբեջանի սահմանադրությունն ու դրանում ներառված տարածքային նկրտումները»․ Լիաննա Գասպարյան

«Երբևէ նայե՞լ եք Ադրբեջանի սահմանադրությունն ու դրանում ներառված տարածքային նկրտումները»․ Լիաննա Գասպարյան
61
Այսօր, 14:42

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբևէ նայե՞լ եք Ադրբեջանի սահմանադրությունը և դրանում ներառված տարածքային նկրտումները։ Գիտե՞ք, որ հետևյալ տարածքները՝ Սյունիքի մարզ, Վայոց ձոր, Գեղարքունիք, ըստ Ադրբեջանի Սահմանադրության, ադրբեջանական տարածքներ են։
Սիրելի հայրենակիցներ, մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին է ավելանում Ադրբեջանի կողմից պարտադրվող Սահմանադրության փոփոխությունը։
Ինչո՞ւ է սա խնդիր. կորցրել ենք Արցախը, ՀՀ ինքնիշխան տարածքներ օկուպացված են Ադրբեջանի կողմից, Կառավարությունը Հայաստանի տարածքով Ադրբեջանին տալիս է անխոչընդոտ ճանապարհ դեպի Նախիջևան, հայ գերիները գտնվում են Բաքվի բանտերում, Ադրբեջանը շարունակ տարածքային և այլ պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը։ Եվ չկա ստորագրված խաղաղության պայմանագիրը։
Ինչո՞վ է սա վտանագավոր ու կենսական Հայաստանի համար։
Ադրբեջանի Սահամանդրության հիմքը 1918-ին ընդունված անկախության հռչակագիրն է և Ադրբեջանի Հանրապետությունը համարվում է 1918-1920 թվականների գոյություն ունեցած պետության իրավահաջորդ։
Իսկ ի՞նչն է խանգարելու Ադրբեջանին այս հերթական թելադրված պահանջներից հետո իր սահմանադրությամբ հռչակված տարածքային պահանջների իրականացման պարտադրումը։
Չկա խաղաղության պայմանագիր, չկա խաղաղություն ու կան անվերջանալի միակողմանի զիջումներ։
Սիրելի հայրենակիցներ, ժամանակն է մոռանալու տարակարծությունները, կուսակցական պատկանելիությունը և նախընտրությունները։ Մենք այսօր կանգնած ենք մի մեծ վտանգի առաջ, որի դեմ կարող ենք պայքարել միայն միասնական կերպով։ Միացեք, որ ունենանք պետություն ու խաղաղություն, որ կանխենք Ադրբեջանի հերթական միակողմանի պահանջների իրականացումը»։

Աղբյուրը`   Լիաննա Գասպարյան