«Այս պահին անցումային փուլ պետք չէ». Լիլիթ Մակունցը` Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին
![]() 425 Երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ., 15:30 ««Իմ քայլը» խմբակցությունը կարծում է՝ Սահմանադրական դատարանում փոփոխություններ անելու համար այս պահին անցումային փուլ պետք չէ»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։ Հարցին, թե «եղե՞լ է խմբակցության միասնական պարտադրված որոշում, որ բոլորը կողմ քվեարկեն սահմանադրական փոփոխությունների նախագծին: Չե՞ն եղել պատգամավորներ, ովքեր վախեցել են հետագայում հնարավոր քրեական պատասխանատվությունից», պատգամավորը պատասխանեց. «Ձեր վկայակոչած անձինք, ովքեր խոսում են պատգամավորների քվեարկության և իրենց գործունեության ընթացքում արտահայտած կարծիքների համար պատասխանատվության մասին, հուսամ իրավաբաններ չեն, որովհետև նույնիսկ ոչ իրավաբանները գիտեն, որ ԱԺ պատգամավորն իր գործունեության ընթացքում արտահայտած կարծիքի և քվեարկությունների համար որևէ պատասխանատվության չի ենթարկվում: Իսկ միասնականության վերաբերյալ պատկերը ցուցադրում է «Իմ քայլը» խմբակցության կատարած քվեարկությունը»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
