«10 հազար դրամով մարդկանց հրապարակ բերողների հույսերը կփլուզվեն». Փաշինյան
![]() 389 Երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ., 19:20 Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արտակարգ դրության պայմաններում իրականացվող հավաքներին. «Իսկ ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հանրահավաքի 10-20 կամ նույնիսկ 100 անգամ ավելի մեծ թվով մասնակիցներ դժգոհություն չպետք է արտահայտեին որոշ կոռուպցիոներների գործունեության հետ կապված: Ընդհանուր առմամբ՝ սա պետք է հաշվի առնել: Պետք է ոմանք շնորհակալ լինեն, որ Հայաստանում արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա, որովհետև կարծում եմ՝ հեղափոխության կողմնակիցներն առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին առնվազն մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց գործունեության հետ կապված: Թույլ տվեք նաև արձանագրել, որ որոշ, այսպես ասած, այդ կարգի մեկնաբանություններ տվող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ իրականացնելու իրենց ուժը: Որովհետև, եթե հանրահավաք ասելով նկատի ունեն սահմանափակ թվով մարդկանց 10 հազար դրամով հրապարակ բերելը և նրանց հույսը դրանց վրա է, ապա իրենց հույսերը շատ արագ կփլուզվեն արտակարգ դրության ավարտից հետո»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
