«Հայաստանում ՍԴ-ն արդարադատության հետ ընդհանրապես կապ չունի». Հայկ Մարտիրոսյան
![]() 339 Երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ., 01:25 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի դեպ, տերմինաբանությունից և իրավաբանական տառակերությունից դուրս՝ իրական հարթությունում Սահմանադրական դատարանն ամենևին դատարան չէ: Հայաստանում այն զուտ քաղաքական մարմին է: Այն գրեթե զուտ քաղաքական մարմին է անգամ ԱՄՆ-ում, որտեղ Գերագույն դատարանն իրոք մաս է կազմում դատական համակարգին և ունի թե՛ քրեա-քաղաքացիական և թե՛ սահմանադրական ազդեցություն: ԱՄՆ-ում այդ գերագույն մարմնի քաղաքական բնույթն առավել ազնվորեն և բաց է արտահայտված, որտեղ գերագույն դատավորները նշանակվում և պաշտոնավարում են փաստացիորեն քաղաքական և հատկապես կուսակցական սկզբունքով միայն: Հայաստանում ՍԴ-ն արդարադատության հետ ընդհանրապես կապ չունի: Սահմանադրական դատարանն իրականում քաղաքական մարմին է՝ զուտ և քաղաքական գործառույթով, որը կարող է ունենալ որոշակի ազդեցություն իրավական դաշտի վրա, բայց որին իրականում իրավաբանական սքեմ են հագցրել: ՍԴ-ն դատական համակարգն աղտոտող մարմին ներկայացնողները մանիպուլյատիվ սուտ են ամրագրում զանգվածների գիտակցությունում՝ ստեղծելով տպավորություն, թե անցել են դատական համակարգը մաքրելուն և մաքուր արդարադատություն հաստատելուն՝ մինչդեռ ՍԴ հետ ընթացող քաղաքական գործընթացներով միայն քաղաքական խնդիր են լուծում, իսկ դատական համակարգում շարունակում բացարձակ անգործությունը: Եվ վերջում. Թովմասյանը պետք է վաղուց հեռանար: Բայց ովքե՞ր են գալու զբաղեցնելու նոր թափուր տեղերը: Սա է ամենակարևոր հարցն այսօր և սա է, որ պետք է մտահոգի մեզ»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
