«Արա, դու հո էս երկրի թշնամին չե՞ս»․ Բագրատ Եսայան
![]() 368 Երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ., 09:40 ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Նիկոլի հասկանալի լեքսիկոնով ասեմ. արա, դու հո էս երկրի թշնամին չե՞ս, ինչի՞ ես ամեն գնով վատացնում հարաբերությունները մեր բոլոր գործընկերների հետ։ Քո հակառուսականությունը 2 տարվա մեջ հասցրեց նրան, որ ի դեմս քեզ Հայաստանի ղեկավարին չեն ուզում տեսնել Մոսկվայում՝ Հաղթանակի շքերթին, Եվրոպայի խորհրդի խոշորագույն խմբակցության նախագահը մտահոգություն է հայտնում Հայաստանում ոչ ժողովրդավարական ուղղությամբ զարգացումների համար, Վենետիկի հանձնաժողովը իրավաբանական լեզվով խստագույնս զգուշացնում է, որ իրավական գործընթացների այս ուղղությամբ զարգացման դեպքում Հայաստանը դուրս կդնի իրեն եվրոպական ընտանիքից, Արցախի հարցում միջազգային կառույցները ընդունում են «աննախադեպ» հակահայկական հայտարարություններ։ Լավ, քո հիվանդ պատկերացումների ձեռը էս ազգը հո գերի չի՞ ընկել, դու ընդունա՞կ ես ճասկանալ, որ աշխարհն ապրում է միջազգային հարաբերությունների՝ բոլորի կողմից տասնամյակներ առաջ ընդունված ու ընկալելի կանոններով, որ միջազգային խաղացողները և գործընկերները քո զոմբիացած «պողոսները» չեն, որոնց կարողանում ես զարմացնել ու հիացնել քո անկապ ու մանկամիտ «փոքր հեղափոխությունների» տեսությունով ու ՔՈ՝ զրո կետից ամեն ինչ սկսելու «նախաձեռնությամբ»։ Դա առնվազն ծիծաղելի է դարձնում մեր երկիրը, իսկ մանկական թոթովանք հիշեցնող ամեն ելույթդ արտաքին քաղաքական և արցախյան հիմնահարցերի քո «նորարարական» պատկերացումների թեմայով հեգնական քմծիծաղ է առաջացնում մեր հակառակորդների ու, որ ցավալի է, մեր գործընկերների մոտ։ 2 տարում դու արեցիր անհնարը՝ մեզնից վանեցիր մեր բոլոր ռազմավարական դաշնակիցներին ու բարեկամներին, ձեռք չբերելով ոչ մի բարեկամ։ Արդյունքում արտաքին ճակատում այսօր ունենք անկառավարելի ռիսկեր, որոնք աննախադեպ սպառնալիք են մեր ազգային անվտանգության համար։ Իսկ դրանց մասին մտածելու, լուծումներ գտնելու փոխարեն դու քո հիվանդագին մտասևեռումի՝ Սահմանադրական դատարանը քո կամակատարը դարձնելով Հայաստանի միանձնյա, անսահմանափակ «տիրակալը» դառնալու հարցն ես նորից բերել առաջին պլան։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
