«Արցախի հարցում մենք ավելի ամուր դիրքերում ենք, քան առաջ». Սուրեն Սահակյան
![]() 351 Չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ., 04:10 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեմ՝ էս պահին Նիկոլ Փաշինյանին արտաքին քաղաքականության ու մասնավորապես, Արցախի հարցում ով ա խորհուրդներ տալիս, բայց ակնհայտորեն մասնագիտական առումով, որակապես նա/նրանք գերազանցում ա/են տնտեսական, առողջապահական, կրթական ու բազում այլ ոլորտներոմ խորհրդատուներին։ Նշեմ նաև, որ չնայած տարածված մտայնությանը, թե մեր դիրքերը թուլացել են, իմ անձնական կարծիքն ա, որ գոնե Արցախի հարցում մենք ավելի ամուր դիրքերում ենք, քան առաջ էինք։ Միայն թե պետք չի մոռանալ նաև Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին։ Երկրի՝ որպես միջազգային ու տարածաշրջանային անվտանգության արտահանողի, դերի մասին հաճախ չի խոսվում մեր ամենատարբեր մակարդակի քաղաքական շրջանակներում։ Մինչդեռ սրա գիտակցումը նոր հնարավորություններ ա բացում աշխարհաքաղաքական վերլուծությունների ու պրակտիկ քաղաքականության հարցերում։ Մեզ մոտ նախկինում կարծես կոդ դարձած լիներ, որ մենք ոչինչ չենք կարող որոշել ու մեզնից ոչինչ կախված չէ։ Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ 4-րդ նիստում, ըստ իս, կարևոր ուղերձներ հնչեցին, որոնք թույլ են տալիս լավատես լինել գոնե էդ մի ոլորտի հետ կապված հարցերում»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
