«Հնարավո՞ր է ունենալ իրավական Սահմանադրական դատարան». Հրանուշ Խառատյան
![]() 389 Չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ., 05:35 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հնարավո՞ր է ունենալ իրավական Սահմանադրական դատարան Չեմ կարծում՝ շատերը կառարկեն, եթե ասեմ, որ Սահմանադրական դատարանը Հայաստանում միշտ էլ սկզբունքորեն քաղաքական, քան իրավական մարմին է եղել: Այն սովորաբար ծառայել է օրվա քաղաքական իշխանության, եթե ոչ՝ օրվա իշխող կուսակցության ընթացիկ, հաճախ՝ անօրինական կամքին: Վկա՝ Եվրոդատարանից բացասական գնահատականով վերադարձած Սահմանադրական դատարանում բազմիցս օրինական համարված դատավճիռները: Վկա՝ Սահմանադրական դատարանում բողոքարկված և իբրև թե «քննարկված» ընտրակեղծարարությունների մասին որոշումները: Դրանք երբեք ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծում չեն եղել (Հոդված 168-ի 5-րդ կետով Սահմանադրական դատարանը «լուծում է հանրաքվեի, Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը»), եղել են վիճարկող կողմի փաստերի լղոզում և փաստարկների թաղում: Վկա՝ «պետական կարիքների» անվան տակ քաղաքացիներին ունեզրկող բիզնես ծրագրերը պաշտպանելու հետևողականությունը: Մինչև հեղափոխությունը Սահմանադրական դատարանի որոշումներն ընդամենը իշխանության կամքի դակիչ էին: Հնարավոր է՝ օրվա իշխանությունն իր կամքը նախապես համաձայնեցրել է Սահմանադրական դատարանի նախագահի/որոշ անդամների հետ, հասկանալու համար, թե անհաջող կամ վիճարկելի իրավիճակներում ինչպես է իրեն պաշտպանելու սահմանադրական «իրավունքը», իրականում՝ Սահմանադրական դատարանը: Ես անձամբ չեմ հիշում ապօրինության մասին Սահմանադրական դատարան մտած որևէ դեպք, որի հանդեպ այդ դատարանի որոշումը կանխատեսելի չլիներ: Հայաստանի բնակչությունն այդ դատարանից իրավական վճիռ չի սպասել՝ միշտ համոզված լինելով դրա քաղաքականացվածությանը: Հնարավոր է՝ այդպես է նաև այլ երկրներում, որտեղ Սահմանադրական դատարան կա: Հնարավոր է, որ Սահմանադրական դատարանն օգտագործվում է որպես քաղաքական իշխանության կամքի արդարացման լծակ: Հեղափոխությունից հետո Սահմանադրական դատարանը նույնպես իր մշտական վարքից հեղափոխվեց, բայց հեղափոխվեց քաղաքականապես: Մնաց քաղաքական մարմին, բայց դարձավ հակաիշխանական, հակահեղափոխական»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
