Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման
![]() 1449 Երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ., 14:40 Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին 11 տարի և 2 ամիս ժամկետով դատապարտեց՝ քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով, գրում է Интерфакс գործակալությունը: Դատավճիռն ընթերցեց դատավոր Էմիլբեկ Կայիպովը: Դատախազությունն Աթամբաևի համար պահանջում էր 15 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ: Ղրղզստանի նախկին նախագահին ձերբակալել էին անցյալ տարի օգոստոսի 9-ին՝ Ազգային անվտանգության պետական կոմիտեի Ալֆա հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ Ուսենբեկ Նիյազբեկովի սպանության մեղադրանքով: Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունը վերսկսել էր հետաքննությունը: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին Ղրղզստանի նախկին փոխվարչապետ Շամիլ Աթախանովը, Առողջապահության նախկին նախարար Դինարա Սագինբաևան, նախարարության այլ պաշտոնյաներ, որոնք, ըստ հետաքննության, դիտավորությամբ ախտորոշել էին Բաթուկաևի մոտ ծանր հիվանդություն, ինչը հիմք էր հանդիսացել խուսափել պատիժը կրելուց: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
