«Շնորհակալություն Ազրբեյջանի ՊՆ Ղասանովին օգտակար տեղեկատվության համար». Տիգրան Խզմալյան
![]() 587 Երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ., 21:05 Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ ռազմական օգնությունը փրկում է հայ զինվորներին: Մենք բազմիցս ենք անդրադարձել Հայաստանին և հատկապես ՀՀ զինված ուժերին ԱՄՆ օգնության հարցերին։ Հերթական առիթը տվել է Ազրբեյջանի պաշտպանության նախարար Ղասանովը, ով հունիսի 22-ին CBC TV-ին տված հարցազրույցում դժգոհեց, որ ԱՄՆ-ից ստացած հատուկ ռազմական սարքերի շնորհիվ կտրուկ նվազել է հայկական զինվորների խոցելու հնարավորությունը։ «Армяне, благодаря своим спонсорам в США (я кстати, высказывал это представителям Соединенных Штатов) закупили, правда никто не ответил мне как, оборудование военного предназначения. И установили вдоль линии фронта – системы наблюдения», - հայտարարեց Ղասանովը։ Այսպիսով, պարզ է դառնում, որ խոսքը մշտական հետախուզության եև վերահսկողության սարքերի մասին է, որոնք փրկում են հայ զինվորների բազմաթիվ կյանքեր։ Իսկ փրկում են դրանք մեր տղաներին հիմնականում Ռուսաստանի կողմից Ազրբեյջանին մատակարարվող զենքից ու ամենաարդիական զինատեսակներից, որոնք, թերևս, անզոր են ամերիկյան սարքերի առջև։ Ուշագրավ այս լուրը մեր հակառակորդի միջոցով մեկ անգամ ևս ամենայն ճշգրտությամբ ընդգծում է, թե ով է Հայաստանի իրական բարեկամը և ով է մեր իրական թշնամին։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
