«Էդ ի՞նչ մի սենսացիա էր ու ձեռքբերում». Գարեգին Միսկարյան
![]() 312 Երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ., 19:40 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն ասում է ապրիլին բոլորին տուն էինք ուղարկել և 74000 մարդ (թվերը մոտավոր են) գործազուրկ էին, սակայն մայիսին թույլ տվեցինք աշխատել ու 50000-ը վերադարձան աշխատանքի և դա մեծ ձեռքբերում է։ Էնքան մեծ ձեռքբերում, որ մարդը լայվ է մտնում ու իր ու մեր կյանքից 10 րոպե ծախսում էդ աշխարհացունց լուրը ժողովրդին բաշխելու վրա։ էն, որ վարսավիրը վերադարձել է իր աշխատանքին, դա համարվում է ձեռքբերում։ Ձեռքբերում...: Չգիտեմ, իրոք չգիտեմ, ոնց են էս մարդուն համոզում, որ դա ձեռքբերում է։ Ու էնպես են համոզում, որ ինքն էլ սկսում է մեզ համոզել։ Կամ իրեն չեն համոզում, ուղղակի ինքը որոշում է, որ սա լավ առիթ է լապշա կախելու։ Հետաքրքիր է՝ ինչ էր անելու էդ վարսավիրը, բացի էն, որ կարանտինը մեղմացնելուց հետո պիտի կտրեր երկու ամիս տանը մնացած ժողովրդի մազերը։ Այ, սրա համար չեմ ուզում մտնել էս անտեր «Ֆեյսբուք»-ը։ Տասը րոպե նայելու վրա ծախսեցի, տասը րոպե էլ էս անիմաստ տեքստի, որը ոչ մեկին ոչինչ չի տալու, բացի ինձ պիցայակեր հռչակելու դառը փորձերը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
