«Վա՛յ էն իշխանությանը, որ կփորձի իրենով անել դատական համակարգը». իմքայլական պատգամավոր
![]() 317 Երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ., 22:30 ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու՝ իշխանական խմբակցության ընդունած նախագծին: Անդրադարձ կատարելով ընդդիմադիր կողմի քննադատություններին, թե այս քայլով իշխանությունը սահմանադրական հեղաշրջում է կատարել, Վարդանյանն ասել է. «Խոսքի ազատությունը բավականին դժվար է, բայց սա պետք է դիտարկենք որպես կարծիք, որը մերկապարանոց է: Սահմանադրական դատարանի պարագայում Ազգային ժողովն առաջնորդվել է բացառապես իր լիազորություններով և այդ լիազորությունների մեջ Սահմանադրությամբ հստակ նշված է, թե որ հոդվածները և ինչպես կարող են փոփոխվել ԱԺ-ի կողմից»,- ասել է նա: Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ Աժ-ն իրենով է անում Սահմանադրական դատարանը, Վարդանյանն ասել է. «Վա՛յ էն ԱԺ-ին, վա՛յ էն քաղաքական իշխանությանը, որը կփորձի իրենով անել դատական համակարգը: Դա երկրի վերջն է: Խնդիրը հետևյալն է՝ եթե մենք չունենանք վստահելի հեղինակություն ունեցող ՍԴ և դատական իշխանություն, ապա ցանկացած ժողովրդավարական բարեփոխում կձախողվի»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
