«Ամիսներ շարունակ ինձ նկարահանել են ու ձայնագրել»․ Դավիթ Խաժակյան
![]() 375 Չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ., 15:20 Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ծանուցում է ստացել՝ Ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն) հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու: Ավագանու նիստի ժամանակ արդեն անդրադարձել էինք խմբակցությանն ամրագրված մեքենայի վարորդի ու նրա կնոջ հարցաքննությանը։ «Վարորդին տարել են, ասում են՝ ի՞նչ հաճախականությամբ ես գնում աշխատանքի, ո՞վ է վարում ու պարզվում է՝ ինձ ամիսներ շարունակ խմբակցության մեքենան վարելուց նկարահանել են, որքան հասկանում եմ՝ նաև ձայնագրել, ու հիմա ինչ-որ բան են բռնել ու ուզում են ճնշում գործադրել։ Պարզվեց՝ գործ է հարուցված, հարցաքննվածներ կան։ Մեղադրանք դեռևս չկա, և՛ նա, և՛ ես որպես վկա ենք հարցաքննվել․․․ Բազմաթիվ հարցազրույցներ կան, որ ես այդ մեքենայով իմ գործառույթներն եմ կատարում ու այն օգտագործում եմ իմ տեղաշարժերի մեջ, որը բխում է իմ գործունեությունից։ Իշխանությունն ուզում է ճնշումներ գործադրել ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ ու ես համոզված եմ, որ դա մեկ մարդու հանձնարարությամբ կարող էր լիներ, որը Նիկոլ Փաշինյանն է, ով շատ է նեղվել վերջին դեպքից հետո, երբ իր քավորի և քավորի եղբոր մասնակցությամբ միջադեպերից հետո պարցվեց, որ կա որոշակի հանցակազմ իրենց ազգականի կատարած գործառույթների մեջ»,- ասաց Խաժակյանը։ Քրեական երկրորդ գործի վերաբերյալ ավագանու անդամը նշեց, որ դա կարող է կապված լինել ԱԱԾ-ի դիմաց հայտնի հավաքի հետ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
