«Ի՞նչն է խանգարում՝ մի 3 ժամանոց արտահերթի ընթացքում էլ բարձրացնել թոշակ, նպաստ, աշխատավարձ». Լիլիթ Գալստյան
![]() 339 Ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ., 01:10 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կամք ի ձեռս անօրինի ԱԺ մեծամասնության խորհրդարանական շքերթը մտքումս Ֆրիկի «Գանգատ»-ից հայտնի ՝ «կամք ի ձեռս անօրինի» տողերն էր արթնացնում… Փաստորեն, երեք ժամում մեկ կուսակցության կամոք հնարավոր է Սահմանադրություն փոխել, և ամենակարևորը՝ հիմնավորել, որ կատարվում է հանուն ժողովրդի երջանկության: Քաղաքական համատեքստում երջանկություն բառն այնքան էլ զարմանալի չէր: Արդեն կառավարության ծրագրում՝ իբրև նպատակադրում, ամրագրվել էր երջանկություն բառը: Երեկ կայծակնային՝ երեք ժամում ԱԺ-ն հասցրեց երջանկացնել նաև ՀՀ նախագահին, որն իր իսկ լուռ համաձայնությամբ կեսգիշերին սեփական ստորագրությամբ նվաճեց սեփական երջանկությունը՝ զրկելով ինքն իրեն այսուհետ սահմանադրական փոփոխության տակ ստորագրելու իրավունքից: Իսկ թե որքան էր ՀՀ նախագահը սրտնեղում սահմանափակ լիազորություններից, դա արդեն բոլորովին կարևոր չէ. կարևորը ժողովուրդը երջանիկ լինի: Դարձյալ Ֆրիկի «Գանգատ»-ի հանգույն, համաձայնենք, որ «արդ այս բանս է հիանալի» և կարելի է երեք ժամում երջանկացնել «ժող. ջանին», այդ դեպքում ի՞նչն է խանգարում, հանուն ՀՀ հպարտ քաղաքացիների, մի երեք ժամանոց արտահերթի ընթացքում էլ բարձրացնել թոշակ, նպաստ, աշխատավարձ…: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ համատարած երջանկություն կպարգևեք: Մանավանդ որ հստակ է՝ համավարակի դեմ ձեռնարկած միջոցառումներն էական ազդեցություն չեն ունեցել և միլիարդավոր դրամներ են, փաստորեն, փոշիացվել: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
