«Ի՞նչն է նպաստում կորոնավիրուսի «հաղթարշավին»». Սուրեն Սուրենյանց
![]() 358 Ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ., 02:10 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչն է նպաստում կորոնավիրուսի «հաղթարշավին» Հայաստանում հունիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 771, մահվան՝ 12 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 22488 է, մահվան դեպքերինը՝ 528 (397+131): Վիճակն, անշուշտ, մտահոգիչ է, չարախնդալու փոխարեն պետք է արվեն հետևություններ։ Ամենևին այնպես չէ, որ Հայաստանը կարող էր շրջանցել կորոնան, սակայն միանշանակ է նաև, որ կարող էինք չունենալ այսօրվա ողբերգական ցուցանիշները։ Դեմոկրատական երկրներում, որտեղ իշխանություններն ունեն լեգիտիմություն և վստահություն հասարակության կողմից, կորոնավիրուսը «հաղթարշավ» ապրեց մարտ-ապրիլ ամիսներին՝ ԱՀԿ-ի կողմից պանդեմիա հայտարարելու շրջանում։ Եվրոպական երկրների մեծ մասը, մեր հարևան Վրաստանը, վաղուց հաղթահարել են համավարակի կամ առնվազն դրա առաջին փուլի ճգնաժամային շրջանն ու հիմա զբաղված են համավարակի հարուցած տնտեսական, սոցիալական հետևանքների վերացմամբ։ Կրկնում եմ՝ այստեղ շատ կարևոր է երկրների դեմոկրատական բնույթը։ Պանդեմիայի առաջին փուլում իշխանությունների գերակշիռ մասը սահմանափակ պատկերացում ուներ վիրուսի մասին, սակայն ժամանակի ընթացքում արդյունավետ կառավարումն իրենն արեց ու ֆորս-մաժորային իրավիճակը հաղթահարվեց։ Լեգիտիմությունն ինքնին չի երաշխավորում արդյունավետ կառավարում, սակայն ապիկար կառավարումը կարող է փոշիացնել լեգիտիմությունը։ Հիմա Հայաստանում գործում է հենց երկրորդ բանաձևը։ Ցավոք։ Կառավարությունը չունի ռացիոնալ մոտեցումներ, առաջին հերթին՝ քաղաքական, ծրագրային հարթության վրա։ Դրա համար էլ մենք համավարակի հարցում «առաջատար» ենք ու ընդամենը պետք է սեփական ձախողումներն ընդունել ու արմատապես քաղաքականություն վերանայել՝ ընդդիմությանն ու ԶԼՄ-ներին թիրախավորելու փոխարեն»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
