«Արդա՞ր է, որ 1 տարի աշխատավարձ եք ստացել, բայց Ձեր պարտականությունները չեք կատարել». լրագրողը՝ Վահե Գրիգորյանին
![]() 330 Ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ., 10:15 ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե ինքը չի ներկայացել աշխատանքի, սակայն օգտվել է ՍԴ դատավորի համար սահմանված բոլոր լիազորություններից: Գրիգորյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ ներկայացել է աշխատանքի, սակայն վերջին ժամանակներս, նրա խոսքով, «ավելի շատ չի եկել, քան եկել է»: «Ես իմ աշխատանքային պարտականությունները չեմ կարողացել իրականացնել, քանի որ ՍԴ կազմի սահմանադրականությունը լրջորեն հարցականի տակ էր, այդ կազմով նա չի կարող լինել և հանդիսանալ ՀՀ Սահմանադրական դատարանը»,- ասաց նա: Հարցին, թե արդարացի համարո՞ւմ է, որ մեկ տարի աշխատավարձ է ստացել, սակայն իր պարտականությունները չի կատարել, պատասխանեց. «Ես չեմ կատարել իմ պարտականությունները ո՛չ իմ մեղքով և ո՛չ իմ պատճառով: Որպես դատավոր՝ իմ աշխատավարձը ապրուստի միակ միջոցս է, եթե ես հրաժարվեմ այդ ապրուստի միջոցից, դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, որքանո՞վ ձեզ վստահ ու ապահով կզգաք՝ մտածելով, թե ինչո՞վ է ապրում այս դատավորը: Ուրիշ ի՞նչ եկամուտներով պիտի ապրեմ, մտածե՞լ եք այդ մասին»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
