ԱՀԿ-ն հայտնել է Եվրոպայում կորոնավիրուսի նոր բռնկման մասին

Եվրոպայում կորոնավիրուսային համավարակի նոր դեպքերի թվի աճ է նկատվում՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն՝ Կոպենհագենում կայացած ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է Facebook-ում: «Մինչ Եվրոպական տարածաշրջանը հայտնում է գլոբալ դեպքերի մասնաբաժնի նվազման մասին՝ համեմատած նախորդ ամիսների հետ, օրական շարունակվում է գրանցել մոտ 20 000 նոր դեպք և ավելի քան 700 մահ: Անցյալ շաբաթվա ընթացքում վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ, Եվրոպայում նկատվել էր շաբաթական դեպքերի թվի աճ»,- նշել է Կլյուգեն: Կլյուգեն նաև նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում 30 երկրներում նոր համավարակի թիվն աճել է, որոնցից 11-ում նկատվել է նոր դեպքերի առանձնապես կտրուկ աճ, որոնց մեջ են Հայաստանը, Շվեդիան, Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ալբանիան, Բոսնիա-Հերցեգովինան, Ղրղզստանը, Ուկրաինան և Կոսովոն, վարակի արագացված փոխանցումը հանգեցրել է շատ նշանակալի աճի։ Միևնույն ժամանակ, Լեհաստանում, Գերմանիայում, Իսպանիայում և Իսրայելում իշխանություններն արագորեն արձագանքում են COVID-19-ի նոր դեպքերի աճին:

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
26028.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
30628.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
69423.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82921.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
87319.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
100917.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
232516.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
227216.10.2026, 20:48