«Բաքվի բռնապետը պետք է, մեղմ ասած, լռի»․ Վարդան Ոսկանյան
![]() 339 Շաբաթ, 27 հունիսի, 2020 թ., 05:35 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի բռնապետը հերթական «բոցաշունչ» ելույթում, հենվելով ներհայաստանյան լարված պայքարի ընձեռած քարոզչական բացերի վրա, անթաքույց վիրավորական շեշտադրումներով փորձել է «պախարակել» նաև Հայաստանի անկախության պատմությունը՝ այն անվանելով «ամոթալի»։ Իրականում Հայաստանի անկախության պատմությունը փառապանծ է՝ անթերի ինքնորոշմամբ և դրան զուգորդված փայլուն ռազմական հաջողություններով, որոնք ամոթալի են հենց Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման վերջին տասնամյակների պատմության համար, քանի որ Բաքվի նույն այս բռնապետի պաշտոնական քարոզչության համաձայն, նրա հայր Հեյդար Ալիևն է փրկել հայկական հուժկու հարվածների տակ տարածքներ կորցնող և փաստացի փլուզման եզրին կանգնած «ադրբեջանական պետականությունը»։ Այնպես որ, Բաքվի բռնապետը պետք է, մեղմ ասած, լռի, քանի որ մեծ է հավանականությունը, որ կրկնելով հոր ճակատագիրը, պատմությունն իրեն էլ կարող է հնարավորություն ընձեռել այս անգամ արդեն փրկելու Կուրի ձախափնյակի գոնե մի հատվածը և արձաններ ունենալու այդ շրջանի ամեն մի գյուղական բնակավայրում»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
