«Սեփական անուն-ազգանունն ուրացողները». Գևորգ Գորգիսյան
![]() 311 Ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ., 18:35 ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սեփական անուն-ազգանունն ուրացողները․ Միհրան Հակոբյան, Արման Սաղաթելյան ՀՀԿ ռուդիմենտները, արդեն քանի օր է՝ գրոհի նոր ալիք են սկսել «Լուսավոր Հայաստանի» դեմ՝ քաղաքական բանավեճն իջեցնելով անձնական վիրավորանքների մակարդակի և անցնելով բարոյականության և մարդկային հարաբերությունների բոլոր սահմանները։ Նրանցից առանձնապես աչքի են ընկնում Միհրան Հակոբյանը և Արման Սաղաթելյանը, ովքեր ամեն կերպ փորձում են մոռացնել իրենց քաղաքական անցյալը: Կարդալով և դիտելով վերջին օրերի նրանց «դուխով» ելույթները՝ ակամա հիշեցի 2018թ․ հոկտեմբերի 2-ը, երբ քաղաքացիները պաշարել էին ԱԺ շենքը։ Մենք՝ «Ելք» խմբակցության պատգամավորներս, ԱԺ մուտքի մոտ փորձում էինք կասեցնել նրանց մուտքն Ազգային ժողովի շենք։ Իսկ այդ ժամանակ վերոհիշյալ ՀՀԿ-ական պատգամավորները, վախենալով քաղաքացիների հաշվեհարդարից, թաքնվել էին իրենց աշխատասենյակներում և դռներից պոկել էին իրենց անուն- ազգանունն ու խմբակցական պատկանելությունը պարունակող ցուցանակները։ Սույն անձինք, որ փորձում են ուրանալ ու խմբագրել սեփական անցյալը, այսօր համակարգչի դիմաց նստած կտրիճ են դարձել, սակայն իրականում նրանք ուղղակի հերթական մանկուրտներն են, ովքեր վճռական պահերին պատրաստ են ուրանալ սեփական թիմը, սկզբունքներն ու նույնիկ անուն-ազգանունը»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
