«Սիրելի «բնիկներ», խնդրում եմ հարցը դիտարկել ոչ միայն ձեր ընտանեկան բյուջեի տեսանկյունից»․ Վ․ Կարապետյան
![]() 345 Շաբաթ, 27 հունիսի, 2020 թ., 12:35 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր «բնիկ երևանցիները» ֆեյսբուքում ակցիա են սկսել՝ բողոքելով գույքահարկի գծով նոր կարգավորումների դեմ։ ֊ որ գրում եք «բնիկ երևանցի», ի՞նչ ի նկատի ունեք, ձեր ծնողները կամ պապերը ո՞ր գյուղից են։ ֊ Տեղյա՞կ եք արդյոք, որ սահմանամերձ գյուղում կամ քաղաքում երեխան հաճախում է մանկապարտեզ, որի տարեկան վճարը մոտ 60.000 դրամ է, իսկ Երևանում մանկապարտեզներն անվճար են։ ֊ Տեղյա՞կ եք, թե որքան գումար է կառավարությունը հատկացնում Երևան համայնքին, որ քաղաքի հատկապես կենտրոնը լինի այնպիսին, ինչպիսին որ կա։ Իսկ տեղյա՞կ եք, թե որքան է հատկացնում սահմանամերձ Բերդ համայնքին։ Կարծում եք, որ «բնիկ երևանցիները» ինչ֊որ բանով առավե՞լ են բնիկ շամշադինցիներից, խաշթառակցիներից, այգուտցիներից... ֊ Եթե բնակարանը Ազատամուտում է կամ Երևանում՝ Մաշտոցի պողոտայի վրա, կարծում եք, որ նույն գումարո՞վ պետք է հարկել այս գույքը։ Կիրառվող կարգավորմամբ Ազատամուտի բնակարանի համար գույքի տերը կվճարի օրինակ 5000 դրամ տարեկան, իսկ Մաշտոցի պողոտայում նույն մակերեսն ունեցող բնակարանի տերը՝ 100.000 դրամ։ Կարծում եք, որ սա անարդա՞ր մոտեցում է։ ֊ Պատկերացնո՞ւմ եք, թե «բնիկ երևանցիներից» որքան ավել գումար են ծախսում Սյունիքի մարզի բնակիչները, որ իրենց երեխաները օգտվեն որակյալ կրթական կամ առողջապահական ծառայություններից, որոնք, ցավոք, կենտրոնացած են Երևանում։ ֊ Գիտե՞ք, արդյոք, որ էս պետության բյուջեն սահմանափակ է և ամեն ինչի համար մենք՝ քաղաքացիներս, պարտավոր ենք վճարել։ Եվ վճարել ավել, եթե մեր պայմանները անհամեմատ ավելի լավն են, քան ուրիշ քաղաքացիներինը։ Սա կստեղծի հնարավորություն, որ Բերդի ճանապարհները վերանորոգվեն, Սիսիանի հիվանդանոցի համար նոր սարքավորում գնեն, Բերքաբերի մանկապարտեզը վերանորոգեն, որ սվարանցցի երեխան, որ երազում է ջութակ նվագել, հանկարծ այդ հնարավորությունը ստանա։ ֊ Եթե ձեր 10 մլն դրամանոց մեքենայի համար դուք՝ բնիկներդ, հիմա վճարում եք, օրինակ, 80000 դրամ գույքահարկ, ինչու պետք է նման գումար չվճարեք ձեր 100 մլն դրամանոց բնակարանի համար։ Այսուհանդերձ, էական խնդիր կա։ Իսկ մնացած բոլոր դեպքերում, սիրելի «բնիկներ», խնդրում եմ հարցը դիտարկել ոչ միայն ձեր ընտանեկան բյուջեի տեսանկյունից։ Հ.Գ. Իսկ երբևէ տեսե՞լ եք, թե ինչ տեսք ունի բազմաբնակարան շենքի մուտքը, օրինակ, Վարդենիսի բանավանում»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
