«Այ, էս տեսքն ունի սոցիալական արդարության վերականգնումը՝ «Իմ քայլի» վարկածով»․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում ժամանակին 30 տոկոս աղքատության ցուցանիշ կար։ Դեռ որ հաշվարկը մի քիչ արդար լիներ, էդ ցուցանիշը 50 տոկոսից էլ կանցներ։ Սա էն դեպքում, երբ նույն վիճակագրությունն ասում էր, որ 25-30 տոկոս գործազրկություն կա։ Այսինքն՝ մնացած մարդիկ աշխատում էին, աշխատավարձ ստանում, բայց աղքատ էին։ Հետո եղավ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն։ Մարդիկ վերցրին ու եկամտահարկի դրույքաչափը համահարթեցրին։ Ասեցինք՝ բա սոցիալական արդարությո՞ւնը, գոնե էն ցածր աշխատավարձ ստացող շերտի համար չհարկվող շեմ սահմանեք։ Ասեցին՝ դուք չգիտեք, սպասեք, հեսա գույքահարկով ամբողջ արդարությունը կվերականգնենք։ Ի հայտ եկավ գույքահարկի մասին օրենքի նախագիծը, պարզվեց էդ աղքատ շերտի համար լրացուցիչ հարկային բեռ ա նախատեսվում։ Ու էս դեպքում էլ, կարծես, թե չհարկվող շեմ կա, բայց միայն երևի նրանց համար, ովքեր քանդուքարապ եղած կացարաններում են ապրում։ Այ, էս տեսքն ունի սոցիալական արդարության վերականգնումը ՔՊ կուսակցության ու «Իմ քայլը» դաշինքի վարկածով։ Լուրջ եմ ասում, որ մարդու սիրտը չցավեր, էս վիճակը շատ խնդալու կլիներ։ «Եթե դու բարձր աշխատավարձ չես ստանում, քաղաքացի ջան, թռի ստեղից, դու մեզ պետք չես»․ երևի էս ա էդ օրինագծի ուղերձը աղքատության շեմից ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին։ Ցա՞ծր էր արդյոք, գույքահարկը, դրա հաշվարկը արդար չէ՞ր, վստահաբար այո։ Բայց թե ոնց ա խաթարված սոցիալական արդարությունը սրանով վերականգնվում, թերևս միայն կառավարությունում ու «Իմ քայլը» խմբակցությունում գիտեն»։

Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար
618:06
«Բավակա՛ն է ձեր ապաշնորհ կառավարման հետևանքով ֆինանսական լրացուցիչ բեռ կրեն մեր հայրենակիցները»․ Գառնիկ Դանիելյան
5016:36
«Թեկնածու ծնողին սպառնում են, որ՝ տղեդ բանակում է ծառայում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
8013:30
«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին
7913:06
«Քաղաքական նպատակներով ՀԷՑ-ի հետ կապված աղմուկը չափազանց մեծ էր. ինչո՞ւ «Վեոլիա ջրի» դեպքում նույն մոտեցումը չկա». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
8912:30
«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ». Հակոբ Սիմիդյան (տեսանյութ)
10012:00
Բողոք-դիմում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին
7611:42
«Մենք ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չենք»․ ՀՎԿԱԿ
7011:18