Կրկին խոշոր հրդեհ՝ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում
![]() 1156 Կիրակի, 28 հունիսի, 2020 թ., 14:40 Հունիսի 28-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում։ Ավելի վաղ հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև՝ Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Այնուհետև օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։10-ին։ Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները հսկել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Հիշեցնենք, որ նույն ՍՊԸ-ում խոշոր հրդեհ էր բռնկվել նաև 2019-ի օգոստոսի 19-ին: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
23617:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
15812:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
16211:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
43609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
38409:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
501Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
470Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
369Երեկ, 14:42
