«Թուրքերը որոշել են մի նոր պատմամշակութային ահաբեկչություն իրականացնել». Արման Աբովյան
![]() 528 Կիրակի, 28 հունիսի, 2020 թ., 16:10 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչ իշխանությունն զբաղված է Հայաստանի ներսում քաղաքական «ավանտյուրիզմով» և ընդդիմադիրներին ու այլախոսներին ինքնամոռած ճնշելով, զուգահեռ կիրառելով լայնածավալ տեղեկատվական տեռոր անհնազանդների հանդեպ, մեր տարածաշրջանում արդեն տևական ժամանակ է, ինչ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կրում են իրենց մեջ չափազանց լուրջ վտանգներ։ Ադրբեջանի «կիրթ» ղեկավարության՝ հակահայկական անասնական պահվածքին չեմ անդրադառնա, քանզի համարում եմ, որ մեկնաբանել ադրբեջանցիների կամ թուրքերի հակահայկական ոռնոցներն իմաստ չունի... Իրոք. Ինչպե՞ս մեկնաբանել, օրինակ, Ալիևի հակահայկական վնգստոցները։ Նա ֆաշիստական գաղափարախոսություն կրող երկրի ղեկավար է ու դրանց հետ խոսել կարելի է միայն բիրտ ուժի դիրքերից։ Կամ նույն Թուրքիան, որը, արդեն առանց որևէ կոմպլեքսավորման, ամեն շաբաթ սպառնում է մեզ՝ օգտագործելով տարատեսակ քաղաքական հարթակներ։ Ղարսի քաղաքապետի տեղակալ Ահմեդ Արսլանը, հպարտ զեկուցում է իրենց մամուլին, որ իրենք նպատակ ունեն վերականգնել «թուրքական պատմության» համար կարևոր նշանակություն ունեցող՝ Անի քաղաքի կոթողները, որպեսզի ներկայացնեն ամբողջ աշխարհին իրենց պատմությունը։ Դե այն փաստի մասին, որ Անի քաղաքը հայկական հնագույն մայրաքաղաք է, և թուրքերն Անիում միայն անկոչ բարբարոս էթնոս են, դրա մասին, բնականաբար, ոչ մի ակնարկ չկա։ Դուք պատկերանցնում եք չէ՞՝ սա ինչ վտանգներ է իր մեջ կրում։ Հ. Գ. Կարո՞ղ է, ի վերջո, իշխանությունը հասկանալ թե իրական վտանգները որտեղ են»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
