«Մեղավոր ենք, քանի որ թույլ ենք տվել, որ Ռոբը մեզ զավթի». Արմեն Մարտիրոսյան

Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տասնամյակներ մեզ խաբել են, չեն էլ հարցրել, ու թքած են ունեցել կլինի օրինական, թե անօրինական, փողերն աշխարհից վերցրել են ու կերել ու հավաքել 7 միլիարդ դոլար պարտք։ Ու այդ ամենի տակից մենք ենք դուրս գալու։ Ոչ թե Նիկոլը կա՛մ Ալիսը, կա՛մ Հովսեփը, այլ մենք բոլորս, իրար հետ։ Մեզ դրել են փաստի առաջ։ Արդեն կերել են այդ փողը։ Սեփականացրել են այն ամենը, ինչ կա Հայաստանում։ Եվ կուլ ենք տվել։ Մինչև հիմա անգամ մարսել են։
Հիմա Կառավարությունն ասում է, թե ոնց կարելի է օրինական ճանապարհով այս վիճակից դուրս գալ։ Ասում ենք՝ թանկ է, չենք ուզում գույքահարկ վճարել, դա հետամնացություն է, չենք ուզում շատ վճարել։
Բա ով վճարի, եթե ոչ մենք։
Մենք ենք պատասխանատուները, որ սենց է եղել։ Մենք։ Ե՛վ ես, և՛ դու, և՛ պատգամավորը, և՛ Նիկոլը, և՛ Մարուս տոտան։ Մեղավոր ենք, քանի որ թույլ ենք տվել, որ Ռոբը մեզ զավթի կեղծ սպռավկայով, թույլ ենք տվել, որ բնիկներից ոմանք պառկեն տակն ու կենացներ ենք ասել, ու թույլ ենք տվել, որ չընտրություններ լինեն, թույլ ենք տվել, որ Մարտի մեկ լինի, թույլ ենք տվել ունեզրկումներ, թույլ ենք տվել անԱրդարադատություն։ Ու այդ մեղքի պատասխանը պետք է տանք էլի մենք։
Մեր գրպանով ու մեր կյանքով։ Կա՛մ կվճարենք մեզ, կա՛մ կվճարենք ուրիշին։ Ընտրեք»։

ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին․ «Հրապարակ»
2009:18
Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
5607:36
«Ժողովուրդը պետության կառավարման օղակում դարձել է օտար ու անպիտան միավոր». Սենոր Հասրաթյան
5507:12
«Հայաստանը շարժվում է դեպի այնպիսի ավտորիտարիզմ, որպիսին դեռ չի տեսել». Ռաֆայել Թեյմուրազյան
8200:12
«Ինչո՞ւ են Արցախի հանձնման առաջամարտիկները դժգոհ ԿԸՀ-ից». Հովհաննես Իշխանյան
113Երեկ, 23:54
«Միասնության թևեր»-ը ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները համարում է ապօրինի
79Երեկ, 23:24
«Ի՞նչ էին քննարկում, երբ ընդամենը մեկ ամիս առաջ Հաջիևը Հայաստանի տարածքն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
90Երեկ, 22:18
Թրամփը չի բացառել իր մասնակցությունն Իրանի հետ հուշագրի ստորագրման արարողությանը
171Երեկ, 21:43