Երեքշաբթի, 16 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ինչո՞ւ են փորձում այս ամենը ներկայացնել օրինականության տեսանկյունից, երբ այն օրենքի հետ որևէ աղերս չունի». Վարդուհի Սարգսյան

«Ինչո՞ւ են փորձում այս ամենը ներկայացնել օրինականության տեսանկյունից, երբ այն օրենքի հետ որևէ աղերս չունի». Վարդուհի Սարգսյան
40
Այսօր, 06:06

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԸՀ-ն երեք տեղամասերում անվավեր ճանաչված քվերակության արդյունքներից հետո նշանակվող վերաքվերակությունը համարում է ՔՊ-ի համար անհավասար և անարդարացի պայմաններում իրականացվող գործընթաց, քանի որ մարտավարական տեսանկյունից ակնհայտ է, որ ԲՀԿ-ին այս անգամ մի քանի անգամ ավել նույն տեղամասերում ձայն կտան և նա կանցնի խորհրդարան, բայց այդ, նույն ԿԸՀ-ն մարտավարական հաշվարկներով, երբ ԲՀԿ-ի ԱԺ անցումը չեղարկեց դա անհավասար և անարդար պայման չէր։ Հասկանալի է պարոն Հովակիմյանի՝ որպես ակտիվ քպ-ականի դիրքորոշումն այս հարցի շուրջ, բայց անհասկանալի է, ինչու են փորձում այս ամենը ներկայացնել օրինականության տեսանկյունից, երբ այն օրենքի հետ որևէ աղերս չունի»: