«Երկու օլիգարխները և երկու նախկին նախագահները մի բան չեն հասկանում». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու օլիգարխները և երկու նախկին նախագահները մի բան չեն հասկանում. Փաշինյանի հետ իրենց ըստ ամենայնի փոխհամաձայնեցված խաղն ավարտվել է: Եթե չլինեն նոր պայմանավորվածություններ՝ հին իրավիճակը չի շարունակվելու:
Այս այսպես կոչված ընտրություններից հետո նրանք սպառել են իրենց պիտանելիության ժամկետը:
Փաշինյանին հիմա նրանք բանտում են պետք լինելու: Ու նա բացահայտ հայտարարում է այդ մասին:
Ու իրենց պատկերացմամբ, որպեսզի չհայտնվեն բանտում, նրանք թերևս պատրաստ են նոր պայմանավորվածությունների: Եվ ավանսով գնում են ընդառաջ: Նրանցից ոմանք, օրինակ, ստանձնում են մանդատները՝ այդպիսով լեգիտիմացնելով իրենց իսկ կողմից չճանաչվող ընտրությունները:
Բայց նրանք, ինչպես բոլոր մնացածը, ուղղակի անկարող են հասկանալ, որ կյանքն այդպես չի աշխատում: Հատկապես, որ Փաշինյանի վճռականությունը չի բխում իրենց բոլոր հայրենակիցների մտածողությունից: Որովհետև այդ մտածողությունում փաշինյանական վճռականությունը բացակայում է: Այն թերևս բխում է հարևան երկու երկրներից: Իսկ այդ երկրներում թե´ բոլորովին այլ տիպի վճռականության են տիրապետում և թե´ հասկանում են թե ինչպես պետք է վարել կյանքի ու պայքարի խաղը:
Ու երկու նախագահներն ու երկու օլիգարխները խաղում են ու խաղալու են իրենց ողջ կյանքում իմացած միակ կանոններով ու մենթալիտետի շրջանակներում, իսկ Փաշինյանը՝ այլ մենթալիտետի ու բոլորովին այլ շրջանակներում:
Իրենք զիջելու են ամեն բան, Փաշինյանը ստանալու է ամեն բան: Ու հետո, երբ կենսական հյութերը քամված կլինեն չորսից էլ՝ Փաշինյանը կորոշի թե ինչ է անելու նրանց ու նրանց թիմերի հետ:
Իսկ մինչ այդ սկսվում է բռնաճնշումների այն մեծ ալիքը, որի մասին նույնպես ճշգրիտ կանխատեսում էի արել: Ընդ որում՝ բազմիցս:
Փաշինյանին ու իր արտաքին դաշնակիցների քաղաքական ընթացքն այլևս կանգնեցնել չի լինելու: Մանավանդ այսպիսի ժողովրդով ու այսպիսի ընդդիմությամբ:
Ընդհակառակն՝ երկուսն էլ է´լ ավելի են թև տալու նրան՝ բարեհաջող և անխոչընդոտ ավարտին հասցնելու իր կողմից իրականացվող մեծ ծրագիրը:
Արդեն իսկ տվել են այդ թևը:
Հիմա դրա բոլոր պայմաններն են ապահովում»:

«Ինչո՞ւ են փորձում այս ամենը ներկայացնել օրինականության տեսանկյունից, երբ այն օրենքի հետ որևէ աղերս չունի». Վարդուհի Սարգսյան
006:06
«Երկու օլիգարխները և երկու նախկին նախագահները մի բան չեն հասկանում». Հայկ Մարտիրոսյան
3905:18
«Երբ Իրանի բլոկադայի տեսլականն իր իմաստը կորցնի, TRIPP-ի արժեքը ո՞րն է ԱՄՆ-ի համար». Արա Պողոսյան
5003:12
«Անխուսափելի բախումները հետ են գլորելու Հայաստանի զարգացման անիվը». Սուրեն Սահակյան
6802:12
«Կապիտուլյանտին իրավական և հասարակական պատասխանատվության պիտի ենթարկել». Լևոն Ջավախյան
6101:12
«Պայքարն այժմ տեղափոխվում է ՍԴ». Ավետիք Չալաբյան
6600:42
«Աննախադեպ կերպով ամրապնդվել են Իրանի դիրքն ու հեղինակությունը». Վարդան Ոսկանյան
6600:30
«Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
74Երեկ, 23:36