«Պարտադրված լոքդաունի դեպքում կառավարությունը չի կարողանա բացատրել՝ ինչու է պարգևավճարներ ստանում». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր կառավարությունը՝ ի դեմս Առողջապահության նախարարի, կոչ է արել գնալ գիտակցված լոքդաունի պարտադրվածի փոխարեն։ Այսինքն, կառավարությունը գիտակցում է լոքդաունի անհրաժեշտությունը, բայց այն իր կողմից իրականացնելու փոխարեն բնակչությանն է կոչ անում գիտակցել այն և ինքնուրույն գնալ լոքդաունի։
Կարելի է նշել առնվազն 3 տարբերություն պարտադրված և գիտակցված լոքդաունների միջև․
1․ Պարտադրված լոքդաունի դեպքում կառավարությունը չի կարողանա դիմակներ բաժանել և բացատրել, թե ինչու է պարգևավճարներ ստանում, մինչդեռ գիտակցվածի դեպքում կարող է «ոչ գիտակիցներին» փողոցում հորդորել։
2․ Պարտադրված լոքդաունի դեպքում կառավարությունը պարտավոր է ինչ-ինչ գործողություններ անել, մինչդեռ գիտակցվածի դեպքում կարող է սահմանափակվել կոչեր անելով և դիմակ բաժանելով։
3․ Պարտադրված լոքդաունի դեպքում կառավարությունը պետք է որևէ կերպ հոգա փոքր և միջին բիզնեսների հարցերը, որպեսզի նրանք չփակվեն, իսկ աշխատողներն էլ սովամահ չլինեն։ Մինչդեռ գիտակցված լոքդաունի դեպքում նման պարտավորություն կառավարությունը չի զգում, եթե նույնիսկ բնակչությունը ենթարկվի իր կոչերին և չգնա սրճարաններ ու վարսավիրանոցներ, կառավարությունը կասի․ «Ես ի՞նչ անեմ, ձեզ բացել եմ, աշխատելու հնարավորություն եմ տվել, ի՞նչ անեմ, որ ժողովուրդը չի գալիս, չի օգտվում ձեր ծառայություններից ու դուք փող չեք աշխատում։ Իմ հարկերը վճարեք»»։

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
191Երեկ, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
31121.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
38020.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
46920.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
124919.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
50718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
47318.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
92915.08.2026, 11:24