«Սա խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի սպառնալիքի տակ Ալիևի կողմից Հայաստանի նվաճման սահմանադրություն է»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշո՞ւմ եք, թե Կիրանցի դիրքերն ու գյուղի մի մասը թշնամուն հանձնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը տավուշցիների հետ իր հանդիպմանն ինչ ասաց գյուղացիներին՝ եթե չտանք՝ պատերազմ կլինի։
Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Ալիևի սահմանադրության» ամբողջ դավադրությունը թաքնված է հենց այսպիսի ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ կապի մեջ. եթե չփոխենք՝ պատերազմ կլինի։
Խոստովանություն. ՊԱՏՃԱՌԸ Ալիևի պահանջն է։
Հարց. ՀԵՏԵՎԱՆՔԸ խաղաղությո՞ւնն է, ո՞րն է երաշխիքը, որ դրանից հետո նոր ցուցակ չի գա Բաքվից։ Ալիևի ցինիկ ժպիտով սպառնալիքնե՞րը, թե՞ Նիկոլ Փաշինյանի ԱԺ֊ում ասված խոսքը, հայտարարություն, որն արվեց քամակը պարբերաբար քորելու շրջանակներում։
Թե՞ ամեն այս օպերացիայից հետո Ալիևն ավելի հարմար է տեղավորվելու մեր դիրքերում, երկրում ու ավելի ցավոտ խոցման սպառնալիքներով սեղմելու է Հայաստանի շնչափողը։
Այս հարցերի պատասխանները պարզ են, չէ՞։
Հիմա հարց՝ սա իրականում խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի կամ պատերազմի մշտական սպառնալիքի տակ Ալիևի կողմից Հայաստանի նվաճման սահմանադրություն է»։

«Երևանը ռեզին չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի»․ Գևորգ Ստեփանյան
713:42
«Ինչո՞ւ է Արցախից բռնի տեղահանվածների անձնագրում ծննդավայրը նշվում «Ադրբեջան»»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
1713:36
««Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար»․ Էրդողան
2913:24
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի նախագահի հետ (տեսանյութ)
3513:12
«Հայ զինվորի մահը ցանկացող երևույթներին կոչ եմ անում մնալ կոռեկտության մեջ»․ Ռուստամ Բաքոյան (տեսանյութ)
4113:06
«Խնդրել էի պարզել, թե ոստիկանությունն այս դեպքով ի՞նչ քայլեր է ձեռնարկել»․ Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
4912:48
«3 հարց՝ ընդդիմությանը». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6112:36
«Ինչպե՞ս եք գնահատում երկրի վարչապետի կողմից նմանատիպ խոսույթը»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
6112:18