Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել
![]() 618 Երկուշաբթի, 29 հունիսի, 2020 թ., 16:50 Անշարժ գույքի հարկի մասով Հարկային օրենսգրքում 2020 թվականի հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ կարգով ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որով էապես բարձրացվել են անշարժ գույքի հարկի հաշվարկային չափերը: Համաձայն լինելով, որ անշարժ գույքի հարկի գծով հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը հիմնավորապես վերանայելու կարիք կա, միաժամանակ նպատակ չունենալով անդրադառնալու օրենքի ակնհայտ թերություններին, այդուհանդերձ, վերոնշյալ օրենքի ընդունման կապակցությամբ հայտարարում ենք. Անընդունելի է, երբ անխտիր բոլոր հարկատուների հարկային բեռը կտրուկ ավելացնող օրենքն ընդունվում է արտակարգ դրության իրավիճակում: Պետություն-հարկատու, կամ պետություն-հասարակություն հարաբերություններում անհրաժեշտ է խստորեն պահպանել հավասար հնարավորությունների սկզբունքը: Նման փոփոխություններին անհրաժեշտաբար պետք է նախորդեին լայն հասարակական քննարկումները: Մինչդեռ, ներկայումս, օբյեկտիվ պատճառներով քաղաքացիների սահմանադրական մի շարք հիմնարար իրավունքների սահմանափակման պայմաններում, վերջիններս զրկված են փոփոխությունների նկատմամբ իրենց վերաբերմունքն ազատորեն արտահայտելու հնարավորությունից: Այսպիսով, նկատի ունենալով սոցիալական շերտերի ընդգրկվածության առումով անշարժ գույքի հարկի յուրահատկությունը, հարցի կարևորությունն ու հրատապությունը, առաջարկում ենք ՀՀ կառավարությանը վերանայել իր մոտեցումներն այս հարցում, նախաձեռնել օրենսդրական փոփոխությունների չեղարկումը և կոնցեպտուալ հիմքի վրա խնդրին անդրադառնալ արտակարգ դրության ռեժիմն ավարտվելուց հետո: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
