«Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեսե՛ք՝ ադրբեջանցիները, շվշվացնելով գալիս, մտնում են Հայաստանի տարածք, հայտնվում հայկական գյուղերում, զենք քաշում անչափահաս երեխաների վրա, վնասվածքներ հասցնում մարդկանց…
Միաժամանակ հայկական լրատվամիջոցներից մեկը արբանյակային լուսանկարներով ցույց է տալիս, թե ոնց են ադրբեջանցիներն ավելի ու ավելի ամրապնդվում Ջերմուկի ուղղությամբ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում զբաղեցրած բարձունքներում։
Փոխանակ էս երկու գերկարևոր, անվտանգային ու օրակարգային խնդիրների շուրջ օրերով հանրային ու քաղաքական քննարկումներ լինեն, հարցեր հնչեն՝ ո՞նց է հնարավոր օտարերկրյա զինված անձանց մուտքը Հայաստանի տարածք, ինչպե՞ս են նրանք հասնում հայկական բնակավայրեր, ի՞նչ է կատարվում Ջերմուկի բարձունքներում, մեզ մոտ իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգն էն աստիճանի վիժեցնել, որ էս ամենի փոխարեն հասարակությանը զբաղեցնում են հերթական ֆլեշմոբերով, Արարատ լեռան ֆոնին սելֆիներով ու դրանց շուրջ անվերջ վեճերով։
Այ սենց ողբերգական վիճակի, ես կասեի *աքի մեջ ենք»:

«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
4915:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
5114:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
8514:37
«Արարատ համայնքի ավագանու որոշումն արտահայտո՞ւմ է բնակիչների կարծիքը»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
7313:36
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդու արժանապատվությունը ստորացնող, ծայրահեղ վատ վիճակ է»․ Անուշ Շահրամանյան
8513:06
«Հանքահանության թույլտվություններ տվողները հանգիստ չեն քնելու»․ Լևոն Գալստյան (լուսանկար)
8812:42
«Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը»․ Գագիկ Ծառուկյան
8612:30
Microsoft-ի ծառայությունների աշխատանքում խափանումներ են գրանցվել 74 երկրում
19112:01