FlyDubai-ի հրամանատարը չի նկատել երկրորդ օդաչուի` հարձակման նախապատրաստվելը, քանի որ նա վեր էր կացել` աղոթելու

FlyDubai-ի հրամանատար Սմիթ Մախհարն ասել է, որ չի նկատել երկրորդ օդաչու Համամ Ալ Համամիի՝ հարձակման նախապատրաստվելը, քանի որ նա գնացել էր աղոթելու։ Նա ասել է, որ չորս կամ հինգ րոպե անց գլխին ուժեղ հարված է ստացել։
Մախհարը միջադեպը նկարագրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Ավիավարն ասել է, որ հարգանքից դրդված առաջ է նայել, մինչ երկրորդ օդաչուն աղոթում էր, և, հետևաբար, չի տեսել նրա գործողությունները։
Առաջին հարվածից հետո Մախհարը կարծել է, թե ինքնաթիռի հետ ինչ-որ բան է պատահել։ Սակայն հաջորդել է ևս մի քանի հարված, և հրամանատարը հասկացել է, որ իր վրա հարձակվում է Ալ Համամին, որը նրա հետ գտնվում էր օդաչուի խցիկում։
Միջադեպի ժամանակ Մախհարն ստիպված է եղել երկու անգամ բացել օդաչուի խցիկի դուռը։ Առաջին փորձից հետո Ալ Համամին այն կրկին փակել է։
Միևնույն ժամանակ, Իսրայելի իշխանությունները պարզել են, որ Ալ Համամին հարձակումից առաջ մի քանի անգամ թռել է Դուբայի և Թել Ավիվի միջև։ Ըստ «Times of Israel»-ի՝ Իսրայելն այժմ հետաքննում է, թե արդյոք օտարերկրյա ավիաընկերություններից երկիր թռչող մյուս օդաչուները թշնամական երկրների քաղաքացիներ են։

Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
6307:24
«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12300:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
128Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
218Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
114Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
108Երեկ, 22:36
«Արթուր Դանիելյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքարկումը մերժվեց»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
100Երեկ, 21:48