Զելենսկին և Մերցը համաձայնության չեն եկել Ուկրաինայի` ԵՄ անդամակցության վերաբերյալ

Ֆրիդրիխ Մերցը և Վլադիմիր Զելենսկին չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինայի՝ Եվրոմիությանը միանալու հեռանկարների վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ Կիև կատարած այցի ժամանակ: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ թերթի՝ Մերցը կասկածներ է հայտնել առաջիկա տարիներին Ուկրաինայի՝ դաշինքին միանալու վերաբերյալ և փոխարենը Զելենսկիին առաջարկել է մուտք գործել ԵՄ միասնական շուկա, ինչպես նաև առանց քվեարկության իրավունքի դիտորդի կարգավիճակ ԵՄ խորհրդում, Եվրոհանձնաժողովում և Եվրոխորհրդարանում: Զելենսկին մերժել է կանցլերի առաջարկը և պնդել, որ Ուկրաինային անհրաժեշտ է դաշինքին լիիրավ և հավասար անդամակցություն, նշել է թերթը:
Ուկրաինան ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի 2022 թվականի ամռանից: 2026 թվականի հուլիսի 14-ին Եվրոպական Միության Խորհրդի Իռլանդիայի նախագահության եվրոպական հարցերով նախարար Թոմաս Բիրնը հայտարարել է, որ Եվրոմիությունը սկսել է բանակցություններ Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ՝ վեց բանակցային խմբերից երկրորդի շրջանակներում: Բանակցային գործընթացը բաժանված է 33 բաժնի կամ գլուխների, որոնք անհավասարաչափ խմբավորված են վեց խմբերի մեջ։ Բանակցությունները չեն երաշխավորում անդամակցությունը և չեն նշում ժամկետներ։

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
4408:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
12400:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
30100:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
314Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
129Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
309Երեկ, 22:37
Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Մուրմանսկի կալանավորված նահանգապետ Անդրեյ Չիբիսին
202Երեկ, 22:31
Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
107Երեկ, 22:00