«Վարկային տոկոսները խեղդում են մարդկանց». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չէ՛, ես ուղղակի հրաժարվում եմ հասկանալ կառավարության քայլերի տրամաբանությունը, ավելի ճիշտ տրամաբանության իսպառ բացակայությունը:
Սա արդեն աբսուրդ չի, սա ձեռառնելիք է մի ողջ ժողովրդի։
Կորոնավիրուսը շարունակում է երկրում կատաղի մոլեգնել, իսկ իշխանությունն զբաղված է անկապ, անիմաստ և զավեշտալի փիարով։ Մի կողմից, կրկին վարչապետը մեղադրում է ժողովրդին, որ դիմակ չի կրում և երկրի խնդիրները հենց մարդկանց երեսից են առաջանում, Առողջապահության նախարարը, իր գործը թողած, սովորեցնում է մարդկանց՝ ինչպես ձեռքերը լվանալ, իսկ մնացած իշխանական թևը լծված է գույքահարկի խայտառակ օրենքի արդարացման գործընթացին, և իհարկե, պետական ամբողջ համակարգը մի մարդու պես փորձում է ահաբեկել և վախեցնել ընդդիմադիրներին և առհասարակ, բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են հոտնկայս ծափահարել իշխանության աբսուրդին։
Վարկային տոկոսները խեղդում են մարդկանց, համատարած գործազրկությունը համավարակից ոչ պակաս մարդկանց կանգնեցնում է գոյատևելու խնդրի առջև, փոքր և միջին բիզնեսը չգիտի արդեն, թե ո՞ր ծակը մտնի, որ փրկվի հարկերից և վարկերից, արտագնա աշխատանքով զբաղվողները համալրել են գործազուրկների բանակը... Էլ ո՞ր մեկն ասեմ։
Այս ամենի մեջ է՞լ է ժողովուրդը մեղավոր... Դուք հասկանո՞ւմ եք՝ ուր ենք հասել արդեն»:

«Արժանապատվություն չունեցող մարդն ուզում է, որ բոլորն իր պես նվաստ, կզած լինեն»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
312:36
«Իշխանությունն ասում է՝ հանուն ադրբեջանական քմահաճության պատրաստ ենք շարունակաբար զիջել և ուրանալ»․ Տիգրան Աբրահամյան
1312:30
«էդ մարդու մոտ կոշիկի նկատմամբ ֆետիշ նկատեցի»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
2312:24
«Հույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության». Թուրքիայի ՊՆ
2512:18
«Էսքան գնում-գալիս եք Փարիզ, ո՞նց է ստացվում, որ Ֆրանսիայի հետ առևտրի թիվն իջնում է». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
3512:12
«ՀՀ-ում միշտ եղել է ըմբռնում, որ պետական պաշտոնյային պետք է մի բան նվիրել, մի բան նրա համար պետք է ձրի լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4811:54
Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են Դոնալդ Թրամփին
4511:42
«Արևմտյան Ադրբեջանի խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3411:36