Ախպերափայ «Օտ Մարտինա»-ից. բիզնես կապեր՝ Սայաթ Շիրինյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև. «Ժամանակ»
![]() 424 Երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ., 08:50 «Ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանության նախկին գնդապետ Սայաթ Շիրինյանը, որի գոյությունը հանրությունը հիշեց դիմակ կրելու վերաբերյալ Դանիել Իոաննիսյանի իրազեկման ակցիայի շրջանակում տեղի ունեցած միջադեպից, վերջին շրջանում տարօրինակ կերպով ակտիվացել է։ Նա օրերս անգամ մամուլի ասուլիս է տվել, խոսել է Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներից ու որոշակի «քաղաքական վերլուծություններ արել»։ Սայաթ Շիրինյանը փաստացի հանդես է գալիս որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից։ Բացի Քոչարյանի աջակից լինելուց, Շիրինյանը նաև Վիկտոր Սողոմոնյանի ընկերն է ու «Հոկտեմբերի 27-ի գործով» հայտնի Ալեքսան Հարությունյանի սանիկն ու բանակի ընկերը։ Մեզ հասած տեղեկություններով՝ Սայաթ Շիրինյանը նաև բիզնես կապերով է կապված Քոչարյանների հետ։ Նույն տեղեկությունների համաձայն՝ նա «Մարտին սթար» չիպսերի, արևածաղկի սերմերի ու պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերության համասեփականատեր է։ Շիրինյանը, մասնավորապես, ընկերության դեպի Ղազախստան արտահանումների պատասխանատուն է։ «Մարտին սթար»-ը կամ նույն ինքը՝ «Օտ Մարտինա» ընկերությունը նույնպես ներգրավված է Քոչարյանի բիզնեսներում և փոխկապակցված է «Էլիտ Գրուպ» ՍՊԸ-ի հետ»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
