«Սաղս էլ գիտենք, որ Բիլյանը սպանության հետ կապ չունի»․ Գառնիկ Հովակիմյան
![]() 235 Չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ., 14:45 «Սասնա ծռերի» գործով այսօր՝ հուլիսի 1-ի նիստին հարցաքննվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գառնիկ Հովակիմյանը: Հարցին՝ գնդի տարածքում որտե՞ղ եք տեսել ամբաստանյալ Արմեն Բիլյանին, ասաց, որ չի հիշում: Մյուս հարցին՝ նրա ձեռքին զենք տեսե՞լ եք, պատասխանեց՝ չի տեսել: Գագիկ Մկրտչյանին վիրավոր տեսե՞լ է, բացասական պատասխան տվեց: Պաշտպան Տիգրան Եգորյանը նրան հարցեր էր տալիս, թե գնդի տարածքում ո՞ւմ է տեսել և ի՞նչ վիճակում: Արդյոք վնասվածք ստացած ոստիկան տեսե՞լ է հարցին՝ պատասխանեց․ «Ոստիկանը լավ էր քայլում, քայլելուց էլ եմ տեսել, վազելուց էլ, կանգնած էլ, վնասվածք չեմ տեսել»: Անդրադառնալով կրակոցներին՝ Գառնիկ Հովակիմյանն ասաց. «Ես շա՞տ գիտեմ, լիքը կրակոցներ էին, ժողովուրդը դրսից սաղ էլ տեսել են, ինչ էլ եղել է, սաղ էլ գիտեն: Մենք գիտենք»: Արմեն Բիլյանը հարցրեց. «Ես կապ ունե՞մ ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորման հետ»: Ի պատասխան Գառնիկ Հովակիմյանն ասաց. «Չունես, սաղս էլ գիտենք, ցավդ տանեմ»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
