Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ինչի՞ եք խաբում, ո՞ւր են մեքենաները». բնապահպան ակտիվիստը՝ ոստիկաններին

«Ինչի՞ եք խաբում, ո՞ւր են մեքենաները». բնապահպան ակտիվիստը՝ ոստիկաններին
283
Չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ., 16:45

Քիչ առաջ հայտարարվեց, որ պահնորդական ծառայության մեքենաները դուրս են բերվելու Ամուլսարի տարածքից (դա Ամուլսարի պահապանների պահանջն էր):

Լրագրող, ակտիվիստ, բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ այժմ ակցիայի որոշ մասնակիցներ երկրորդ պահակակետում են, որոշները՝ առաջին, սակայն, մեքենաները դեռ դուրս չեն բերվել:

«Ինչի՞ եք խաբում, ո՞ւր են մեքենաները»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց Թեհմինե Ենոքյանը, ով երկրորդ պահակակետից տեղափոխվել էր առաջին։

Ընթացքում նա պարբերաբար հորդորում էր պահնորդական ծառայություններին կրել բեյջեր. «Սա օրենքի խախտում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։