«Ե՛վ ներքին, և՛ արտաքին շահարկումներն ունեն այլ շարժառիթներ և շահառուներ». Ռոբերտ Ղևոնդյան
![]() 926 Հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ., 23:10 Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային հեռուստաընկերության եթերում ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հայտնվելը մեծ աժիոտաժ է առաջացրել ոչ միայն Ռուսաստանում, այլև՝ հայաստանյան հայտնի շրջանակների մոտ: Նոր իշխանությունների վարած քաղաքականության, այն է՝ ժողովրդավարության նկատմամբ ատելությամբ ու թույնով լցված հատվածը, որն առիթը բաց չի թողնում ամենաանհեթեթ մեղադրանքները ներկայացնելու, այս անգամ էլ խիստ մտահոգվել է Հայաստանում այլ երկրի քաղաքական գործչին հեռարձակելու փաստով: Մի կողմ թողնելով այս մարգինալացված դերակատարների անձնական շահերը, կարևոր է հասկանալ, թե Նավալնու խոսքը Հանրայինի եթերում ինչ հանգամանքներով էր պայմանավորված: Հայաստանն այլևս ժողովրդավարական պետություն է, որտեղ հարգում են այլակարծությունն ու որևէ խտրականություն տեղ չունի: Հանրային հեռուստաընկերությունը «իշխանական» չէ, այն «հանրային» է, այսինքն՝ ներկայացնում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանրությունը: Այդպիսով, հանրային հեռուստաընկերությունը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է հեռարձակել հանրության տարբեր հատվածների մոտեցումները տարբեր հարցերի վերաբերյալ: Այլ հարց է, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, կա մարդկանց շրջանակ, ովքեր իրենց արժեքային համակարգի թերզարգացվածության պատճառով չեն կարող համարժեք ընկալել «իշխանականի» և «հանրայինի» տարբերությունը: Մյուս կողմից էլ՝ Հայաստանի սահմաններից դուրս ցանկացած ներքին քաղաքական-հասարակական գործընթաց, քաղաքական պայքար և դիրքավորում այդ պետության ներքին խնդիրն է, որի վերաբերյալ մեր կողմնորոշումը չեզոքությունն է: Իսկ չեզոքությունը ենթադրում է բոլոր կողմերի նկատմամբ հավասարակշռված մոտեցում: Եվ այսքանով հանդերձ, Ալեքսեյ Նավալնու խոսքը հանրայինի եթերում հնչել է Ռուսաստանում ծավալվող գործընթացի վերաբերյալ տարբեր կողմերի մոտեցումների ներկայացման համատեքստում, չի պարունակել խմբագրական կարծիքներ, չի ներկայացրել Հայաստանի տեսակետը: Այս իրողությունը համընկնում է չեզոքության և բազմակարծության գերակայություններին: Մնացած բոլոր՝ և՛ ներքին, և՛ արտաքին շահարկումներն ունեն այլ շարժառիթներ և շահառուներ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
