«Գույքահարկի թեման հասարակական ճնշման ազդեցության տակ պետք է վերանայվի»․ Հրանտ Թոխատյան
![]() 270 Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ., 09:35 ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․ «2020թ. հուլիսի 1-ին ԱԺ պատգամավոր Բ. Թունյանի հրավերով տեղի ունեցավ հեռավար քննարկում քաղաքացիների 5 մարդուց բաղկացած խմբի և Հարկային օրենքում գույքահարկի մասին օրենքի փոփոխությունների ԱԺ հեղինակային խմբի, Ֆինանսների փոխնախարարի և Կադաստրի վարչության պետի միջև: Մենք՝ քաղաքացիների խումբը նախապես ուղարկել էինք մեր նկատառումները և որոշ առաջարկություններ: Քննարկմանը հրավիրված քաղաքացիների կողմից բարձրաձայնվեցին օրենքի բովանդակային և օրենքի հանրային քննարկումների բացակայության մասին խնդիրներ: Մասնավորապես 1. Օրենքի ձևավորման համար պարտադիր և հիմնարար հասարակական, ժողովրդագրական, մշակութաբանական տվյալների բացակայությունը (օրենքի տրամաբանությանն անհրաժեշտ այս հարցերի որևէ վերլուծություն չի արվել), 2. Գույքահարկի օրենքի գոտիականությամբ պայմանավորված համայնքների բյուջեներին կանխատեսելիորեն անհամաչափ ազդեցությանը, 3. Օրենքում սոցիալական և մշակութային բաղադրիչի բացակայությանը, 4. Հայաստանի բնակչության տարբեր հասակական շերտերի շահերի և իրավունքների բացակայությանը, 5. Ներգաղթի և արտագաղթի վրա օրենքի հնարավոր ազդեցության հաշվարկման բացակայությանը, 6. Մշակութային կղզյակների կապիտալի պաշտպանությանն ուղղված մտահոգության բացակայությունը, 7. Գույքահարկի «շուկայական արժեք» հասկացության փիլիսոփայությանը: Վերջինս, մեր գնահատմամբ, ոչ թե ազատական տնտեսության իրավական ընթացքում ձևավորված գին/արժեք է, այլ վերջին 20 տարիներին քրեա-օլիգարխիկ երկրի տրամաբանությամբ ձևավորված արհեստական, չարդարացված գին, որն էլ որպես հաշվարկման հիմք դրվել է Գույքահարկի մասին օրենքի գնագոյացման հիմքում: Մենք գտնում ենք նաև, որ իշխանությունները պետք է ունենան Հայաստանի առանց այդ էլ շատ փոքր քաղաքային մշակութային շերտը ի դեմս այդ շերտը կրող մարդկանց և միջավայրերի պաշտպանելու քաղաքականություն: Սա շատ կարևորվում է, հատկապես նկատի ունենալով վերջին երեսուն տարիներին մասնավորապես Գյումրիում և Երևանում այդ շերտի պատմա-ճարտարապետական միջավայրի բնական և մարդածին ագրեսիվ ավերումների և այդ մշակույթը կրող մարդկանց դուրս մղումների հետևանքով առաջացած իրավիճակը: Մենք ուղղակի կորցնում ենք այդ շերտը: Վահան Արծրունի, Հրանուշ Խառատյան, Զարուհի Մուրադյան, Լևոն Չուգասզյան, Հրանտ Թոխատյան, Մարկ Գրիգորյան |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
