«Հայաստանն այլևս չի լինելու Ռուսաստանի ֆորպոստ և գաղութ-կայազոր». Ժիրայր Սեֆիլյան
![]() 504 Ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ., 21:40 Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքս ուղղում եմ Ռուսաստանի ապագա իշխանությանը և հայ ժողովրդին։ Ռուսաստանի ապագա իշխանությունը, որ շատ կարճ ժամանակ անց փոխարինելու է ներկայիս ռեժիմին, պետք է հաշտվի հետևյալ երկու փաստի հետ. 1) Ամեն բան ունի սկիզբ և վերջ։ Տվյալ դեպքում՝ ավարտվում է Հայաստանի արևելյան հատվածի նկատմամբ ավելի քան երկու հարյուր տարի առաջ հաստատված ռուսական ռազմավարական գերիշխանության շրջափուլը։ Հայաստանն այլևս չի լինելու Ռուսաստանի ֆորպոստ և գաղութ-կայազոր։ Հայ ժողովրդի համար օրախնդիր է ազգային պետականությունը ինքնիշխան կենսունակ պետության ձևով ու բովանդակությամբ կայացնելու հարցը։ Այս նպատակին հասնելու համար մենք առաջին քայլով պետք է քաղաքականության մեջ վեր կանգնենք որևէ ժողովրդի, այդ թվում՝ ռուս ժողովրդի, նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունք ունենալու պարզունակ երկընտրանքից։ Առավել ևս՝ իրավունք չունենք բաժանվել ռուսասերների և հակառուսների։ Քանի դեռ օտարն է մեր նպատակի և ճանապարհի ընտրության չափանիշը, մենք մնալու ենք բաժանված և թույլ։ Պետք է առաջնորդվենք ազգային շահերով և ըստ այդմ, ընտրենք դաշնակիցներ ու գործընկերներ։ Վստահ լինենք, որ հաջողելու ենք։ Ի տարբերություն հարյուր տարի առաջվա իրավիճակից, ներկայումս համաշխարհային և աշխարհաքաղաքական գործընթացները նպաստավոր են որպես ինքնիշխան գործոն կայանալու և մեր ազգային իղձերն իրականացնելու համար»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
